437.67
4.35
404.35
-1
Եղանակը Երևանում
Հայ

Ավտոմեքենայի ընթացքը խանգարելու հարցի շուրջ պարզաբանումներն ավարտվել են դանակահարությամբ. մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին

13:41
29 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդին:

Նախաքննության ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

«Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչն իր կողմից վարած «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Պտղնի գյուղից ուղևորվել է Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում գտնվող հացատուն: Ճանապարհին նա դուրս է եկել «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմաց, ինչի արդյունքում վերջինիս վարորդին թվացել է, որ «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իր ավտոմեքենային», - նշվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում:

Հասնելով հացատան մոտ՝ 28-ամյա երիտասարդն ավտոմեքենան կայանել է և մտել հացատուն, իսկ «Mersedes Benz»-ի վարորդն ընկերոջ հետ, իր մեքենան կայանելով նույն վայրում, սպասել է նրան՝ իր ավտոմեքենայի ընթացքը խանգարելու հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, ինչը վերաճել է վիճաբանության, որի ժամանկ էլ երիտասարդն իր «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է դանակ և հարվածել «Mersedes Benz»-ի վարորդի աջ աճուկային շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:  

Մարմնական վնասվածք ստանալուց հետո վերջինս ընկերոջ հետ դիմել է փախուստի, սակայն 28-ամյա երիտասարդը նույն դանակով հարվածել է նաև «Mersedes Benz»-ի վարորդի ընկերոջը՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնաս:

«Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար)», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ