488.03
+0.46
571.73
+4.1
8.19
-0.01
+11
Եղանակը Երևանում
Հայ
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանում. 2 զինծառայող մահացել է
01:52
24 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/.  Նախօրեին` հոկտեմբերի 23–ին, արտակարգ դեպք է գրանցվել Գյումրու 102–րդ ռուսական ռազմակայանում։

Ինչպես նշվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, հոկտեմբերի 23–ին ՀՀ–ում գտնվող «Ալագյազ» հրաձգարանում պարապմունքներից հետո զենք հանձնելիս պայմանագրային զինծառայողը կոպիտ խախտել է անվտանգության կանոնները և ավտոմատից ակամայից կրակ արձակել` մահացու վիրավորում պատճառելով պայմանագրային մեկ այլ զինծառայողի։

«Վախենալով տեղի ունեցածից և պատասխանատվությունից զինակցի մահվան համար` կրակ արձակած զինծառայողն ինքնասպանություն է գործել», – նշվում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրում աշխատում է Հարավային ռազմական օկրուգի հանձնաժողովը` միջադեպի հանգամանքները պարզելու համար։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:15
15 Նոյեմբերի 2017
Ծիծեռնակաբերդի խճուղում մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել
Ծիծեռնակաբերդի խճուղում՝ դեպի Մարզահամերգային համալիր տանող ճանապարհին, մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել։
21:05
14 Նոյեմբերի 2017
Բալահովիտում հարսանյաց հանդեսն ավարտվել է վիճաբանությամբ` զենքի գործադրմամբ. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Դեպքի վայրում հայտնաբերվել են 2 պարկուճ, մահակներ, մետաղյա ձողեր և արնանման հետքեր:
19:45
14 Նոյեմբերի 2017
Հրազդանում 40–ամյա կինը մեղադրվում է սեփական նորածնին սպանելու մեջ. նա երեխային թողել է զուգարանագոգում
Կինը նորածնին թողել է զուգարանագոգի մեջ, ինչի հետևանքով երեխան շնչահեղձ է եղել։
17:50
14 Նոյեմբերի 2017
Մտել է հիվանդանոցի սանհանգույց և պատշգամբով փախել. մանրամասներ Երևանում դատապարտյալի փախուստից (ՖՈՏՈ)
Դատապարտյալը հիվանդասենյակի սանհանգույցից օգտվելու պատրվակով մտել է սանհանգույց, ապա պատշգամբով դիմել փախուստի։
16:43
14 Նոյեմբերի 2017
Շղթայական ավտովթար Երևանում` մարդատար ավտոբուսի մասնակցությամբ. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
16:02
14 Նոյեմբերի 2017
Արտակարգ դեպք Երևանի կենտրոնում. ծառն ընկել է ավտոմեքենայի վրա (ՖՈՏՈ)
Երևանի կենտրոնում` «Թուֆենկյան» հյուրանոցի մոտակայքում, ծառն ընկել է կայանած ավտոմեքենայի վրա։
10:59
14 Նոյեմբերի 2017
Իրանի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 445–ի
Իրանում նոյեմբերի 12–ի տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվն աճում է։
15:08
13 Նոյեմբերի 2017
Երևանում փորձել են բռնաբարել կին տաքսիստի
Երևանում փորձել են բռնաբարել կին տաքսու վարորդի։
10:50
13 Նոյեմբերի 2017
Անհեթեթ մահ Կոտայքում. ծառի վրա հայտնաբերվել է 86–ամյա տղամարդու դի
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
10:15
13 Նոյեմբերի 2017
Սյունիքում Opel–ը բախվել է մայթեզրին ու ամբողջությամբ այրվել
Opel–ն ամբողջությամբ այրվել է նախօրեին երեկոյան Սյունիքի մարզում։
00:38
13 Նոյեմբերի 2017
Իրանի և Իրաքի սահմանին գրանցված հզոր երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում
9–10 բալ ուժգնությամբերկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում։
12:41
12 Նոյեմբերի 2017
Կնոջ հոշոտված դի է հայտնաբերվել Հայաստանում
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: