ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Բագրատաշեն անցակետում Ալավերդու 28-ամյա բնակիչ Գագիկ Ս.-ն նախօրեին ինքն իրեն վնասվածքներ է հասցրել, ինչից հետո նրան տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց: Այդ մասին հայտնում է ԶԼՄ-ները:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ քաղաքացու մոտ խնդիրներ են ծագել մաքսային ձևակերպման հետ, և նա ինքնավնասում է կատարել ածելիով:
«ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսակետում հուլիսի 29-ին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում տեղեկացնել, որ ի պատասխան Բագրատաշենի մաքսակետի աշխատակիցների ՀՀ ներմուծած մոտ 1 տոննա միրգը մաքսազերծելու օրինական պահանջի, քաղաքացին փորձել է խուսափել բեռի որոշ մասը ձևակերպելուց` ինքնավնասման դիմելու միջոցով: Մաքսային մարմինների աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են Նոյեմբերյանի հիվանդանոց, որտեղ, անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո, քաղաքացին վերադարձել է մաքսակետ, ավարտել մաքսային ձևակերպման աշխատանքները, ստացել իր բեռը և հեռացել», - նշվում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունում:-0-