535.62
7.44
480.03
+28
Եղանակը Երևանում
Հայ

Արտակարգ դեպք Երևանում. հիվանդանոց են տեղափոխվել հայր ու որդի

16:45
21 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին՝ ապրիլի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 22:00-ի սահմաններում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի:

Պարզվել է, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Ծարավ Աղբյուրի փողոցի բնակիչ, 64-ամյա Գագիկ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ և Երևան քաղաքի Թոթովենցի նրբանցքի բնակիչ, 40-ամյա Աշոտ Մանուկյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի վերին վերջույթի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկանությունը պարզել է, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ծարավ Աղբյուրի փողոցից:

Ըստ աղբյուրի, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ նշված անձանց դանակահարել է Երևան քաղաքի Քանաքեռի 6-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Գոռ Խանոյանը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ կասկածյալ Գ. Խանոյանին հայտնաբերելու ուղղությամբ:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:40
20 Մայիսի 2019
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները
Երևանում կայծակի հարվածից տրոլեյբուս է այրվել. օգնության են հասել զինվորականները:
14:34
19 Մայիսի 2019
Օպերայի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել
Օպերայի շենքում տեղադրված ռումբի մասին ահազանգ է ստացվել:
12:35
19 Մայիսի 2019
Լոս Անջելեսում Lamborghini-ն երկու կես է եղել. զոհերից մեկը հայ է (ՎԻԴԵՈ)
Լոս Անջելեսում խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել, զոհերից մեկը հայ է:
11:00
19 Մայիսի 2019
28–ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած (ՖՈՏՈ)
28–ամյա Սաթենիկ Ավանեսյանը որոնվում է որպես անհետ կորած:
18:02
18 Մայիսի 2019
Երկրաշարժ է գրանցվել Սպիտակից հյուսիս–արևելք
Սպիտակից հյուսիս–արևելք երկրաշարժ է գրանցվել։
11:47
18 Մայիսի 2019
Երևանում 59–ամյա տղամարդը գողացել է ինքնաեռ, մետաղական խաչ ու արձանիկ. նա ձերբակալվել է
Երևանում 59–ամյա տղամարդը գողացել է ինքնաեռ, մետաղական խաչ ու արձանիկ` պատճառելով 50 հազար դրամի վնաս։
20:25
17 Մայիսի 2019
Հեռուստաալիքներից մեկի սեփականատերը մեղադրվում է ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու մեջ
Հեռուստաալիքներից մեկի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու համար։
20:07
17 Մայիսի 2019
30–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 30–ամյա Արմենուհի Այդինյանը։
17:55
17 Մայիսի 2019
Երևանում Renault Logan է այրվել
Երևանի Հալաբյան փողոցում է Renault Logan մակնիշի ավտոմեքենա է այրվել։
17:36
17 Մայիսի 2019
Արարատի մարզում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:39
17 Մայիսի 2019
Երևանում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
Երևանում փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ: