ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ սեպտեմբերի 29-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը, սեպտեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Արմավիրի մարզի հանդամասերից մեկում 32-ամյա մի տղամարդ ծեծել է 30-ամյա կնոջն ու մանկահասակ տղային, ինչի հետևանքով վերջինս հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։
Ինչպես Facebook-ի իր էջում հայտնել է ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, 32-ամյա մի տղամարդը՝ Ռուստամ Մանուկյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանություն։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել է։ Հարուցվել է քրեական գործ՝ սպանության հատկանիշներով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Դեպքի հանգամանքները պարզվում են։-0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում