486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Արդարադատության ենթասպան փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ
17:08
21 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 21 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին փորձել է սեռական օրգանում թմրամիջոց տեղափոխել ՔԿՀ։

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի տնտեսական ապահովման բաժնի աշխատակցուհին, կոչումով՝ արդարադատության ենթասպա՝ իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց փոխադրելու կասկածանքով, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Лево"

Հուլիսի 20-ին ժամը 09:00-ի սահմաններում, ՔԿ հիմնարկի զննումների համար նախատեսված սենյակում նույն հիմնարկի տնտեսական ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ենթասպայի անձնական խուզարկության ժամանակ նրա սեռական օրգանում հայտնաբերվել է մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ներարկիչ՝ լցված սև գույն ունեցող խիստ կասկածելի հեղուկով:

Նյութագիտական (թմրամիջոցների քրեագիտական) փորձաքննության թիվ 50171705 եզրակացության համաձայն՝ փորձաքննությանը ներկայացված ներարկիչում առկա թանձր հեղուկը հանդիսանում է 23.75 գրամ վերջնական քաշով, «ացետիլացված ափիոն» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ 2017 թվականի հուլիսի 20-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների կամ հոգեներգործուն նյութերի ապօրինի շրջանառությունը դրանք իրացնելու նպատակով), որով նախաքննությունն իրականացվում է Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում։

Նույն օրն աշխատակցուհին ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:25
18 Նոյեմբերի 2017
Կայծակը հարվածել է Ամստերդամ–Լիմա չվերթն իրականացնող ինքնաթիռին (ՎԻԴԵՈ)
Կայծակը թռիչքի ժամանակ հարվածել է KLM ավիաընկերության Ամստերդամ–Լիմա չվերթն իրականացնող ինքնաթիռին։
18:04
17 Նոյեմբերի 2017
Արցախն ու Հայաստանը կրկին «ցնցվեցին» Ադրբեջանում գրանցված հզոր երկրաշարժից
Երեք օրվա մեջ երրորդ հզոր երկրաշարժն է գրանցվում Ադբեջանում, այն զգացվել է Արցախում և Հայաստանում։

16:59
17 Նոյեմբերի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում
Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
13:03
17 Նոյեմբերի 2017
Դանակահարություն Երևանում. տուժածները վերակենդանացման բաժանմունքում են
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
11:29
17 Նոյեմբերի 2017
Վրաերթ Գյումրիում. հետիոտնը, գիտակցության չգալով, մահացել է
Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:01
16 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. կան նաև տուժածներ (ՎԻԴԵՈ)
Նոյեմբերի 14–ին Շիրակի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
11:33
16 Նոյեմբերի 2017
Երևանում 57–ամյա տղամարդը կասկածվում է անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ
Երևանում անչափահաս աղջիկը ենթարկվել է սեռական բռնության։
11:10
16 Նոյեմբերի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևան–Աշտարակ ճանապարհին. 59–ամյա տղամարդը մահացել է առեղծվածային հանգամանքներում
Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։
10:25
16 Նոյեմբերի 2017
Հրդեհ է բռնկվել նորաբաց «ՌԻՈ» մոլի ավտոկայանատեղիում
Հրդեհ է բռնկվել Երևանում նորաբաց «ՌԻՈ» մոլի ավտոկայանատեղիում։
00:30
16 Նոյեմբերի 2017
 Ադրբեջանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում և Արցախում
Քիչ առաջ  Ադրբեջանում գրանցված 7 բալ ուժգնությամբ երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում և Արցախում։
12:40
15 Նոյեմբերի 2017
55–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել մեքենայում` Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի առաջ (ՎԻԴԵՈ)
Արմավիրում մեքենայում 55–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։