ԵՐԵՎԱՆ, 5 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ողբերգական դեպք է տեղի ունեցել նախօրեին Հայաստանում։
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հոկտեմբերի 4-ին, ժամը 16:29-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Հովտաշեն գյուղի ջրանցքում քաղաքացի է խեղդվում. քաղաքացին ընկել է ջրանցքը.
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերտիվ խումբը:
Ժամը 22:21-ին ջրափրկարարները դուրս են բերել Ա. Ս.-ի (ծնված 1963 թ.) դին:–0–