ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկույթ:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Ժամը 18:30-ի դրությամբ վերոնշյալ տարածքում այրվում էր մոտ 150 հա խոտածածկույթ:
Загружается новость ... "Лево"
Ժամը 23:20-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էրն ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության վեց օպերատիվ խումբ և յոթ մարտական հաշվարկ, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական երկու ջոկատ (ընդհանուր՝ 82 հրշեջ-փրկարար), Կոտայքի մարզի Սարալանջ գյուղից 15, Արա Գյուղից 30, Զորավանի գյուղից 20 և Եղվարդի քաղաքից 15 բնակիչ, Արագածոտնի մարզի մոտակա գյուղերի 20 բնակիչ և անտառտնտեսության 18 աշխատակից:
ԱԻն-ը հայտնում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 02:15-ին: Կոտայքի մարզի տարածքում այրվում է մոտ 1300 հա խոտածածկույթ, իսկ Արագածոտնի մարզի տարածքում՝ 500 հա:-0-