ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Բեռնատարի 59–ամյա վարորդ Աշոտ Գրիգորյանը կալանավորվել է ԱՄՆ–ում մարիխուանայի մեծ խմբաքանակ ամերիկյան ռազմաբազա տեղափոխելու փորձի ժամանակ։
Kfor–ի հաղորդմամբ, բեռնատարի զննման ժամանակ, որի ղեկին եղել է Գրիգորյանը, հայտնաբերվել է մոտ 35 տուփ, որոնց մեջ եղել է 715 ֆունտ (մոտ 300 կգ) մարիխուանա։ Թմրանյութը թաքցված է եղել բեռի մեջ, որը պետք է տեղափոխվեր բազա։
Գրիգորյանը տեղափոխվել է Օկլահոմայի բանտ։ Նրան մեղադրանք է առաջադրվել թմրանյութեր տեղափոխելու համար։
Աղբյուրի հաղորդմամբ, կալանավորման պահին Գրիգորյանը գտնվել է պայմանական ազատության մեջ Միսուրի նահանգում նմանատիպ հանցագործություն կատարելու համար։–0–