440.42
4.4
402.65
+5
Եղանակը Երևանում
Հայ

ԱԻՆ-ը ներկայացնում է «Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետևանքները (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)

10:30
26 Օգոստոսի 2019

ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԻՆ-ը տեղեկություն է ներկայացրել շաբաթ օրը «Մալաթիա մոլ»-ում բռնկված խոշոր հրդեհի հետևանքների մասին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել էր Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցի թիվ 145/5 հասցեում գտնվող «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի տարածքում: 

Հրդեհի հետևանքով «Վեգա-Ուորլդ» ՍՊԸ-ի շենքի նկուղային հարկում (մոտ 8000 քմ) այրվել են փայտամշակման հաստոցներ և լամինատ, 1-ին հարկում (մոտ 11.000 քմ)`  լամինատ, կենցաղային տեխնիկա և կահույք, 2-րդ (մոտ 5000 քմ) և 5-րդ (մոտ 6000 քմ) հարկերում` կահույք:

пожар в Малатия молл (1).jpg

Օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: 

Ինչպես հայտնել էր «Նովոստի-Արմենիա» գործակալության թղթակիցը, «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնում բռնկված խոշոր հրդեհի բարդությունը 2 «Բիս»-ից բարձրացվել է 3 «Բիս»:

пожар в Малатия молл (2).jpg

Կրակը տարածվել է 8 արտադրամասերում, որոնցից յուրաքանչյուրի մակերեսը կազմում է մոտ 800 քմ: Ինչպես հայտնում էր գործակալության թղթակիցը, ԱԻՆ ներկայացուցիչները հերքեցին պայթյունավտանգ նյութերի առկայությունը, սակայն հրավտանգ նյութերի մեծ քանակության պատճառով հրդեհի տեղայնացումը դժվարանում է: 

Առողջապահության նախարարության տվյալներով, Մալաթիայում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժել է 10 քաղաքացի։ 

«Նրանցից 8-ը գտնվել են «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։ Բոլորը դուրս են գրվել»,- հայտնում է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

 «Մալաթիա մոլ» առևտրի կենտրոնը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, սկսել է գործել 2016 թվականին: Կենտրոնը պատկանում է նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին, ում պատկանում է նաև Yerevan City սուպերմարկետների ցանցը: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում
11:57
14 Մարտի 2024
Վրաերթ Երևանի կենտրոնում․ 31–ամյա օտարերկրացին հիվանդանոցում մահացել է
Ողբերգական վրաերթ Երևանի կենտրոնում
09:51
14 Մարտի 2024
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
Երևանում ահաբեկչություններ են կազմակերպվել․ պայթուցիկներից մեկը չի գործել (ՎԻԴԵՈ)
12:27
13 Մարտի 2024
Երևանում օրը ցերեկով ծեծել են ու դանակով հարվածել․ հրապարակվել են Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության հանգամանքները (ՖՈՏՈ)
Ահասարսուռ մանրամասներ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության դեպքից․ ՖՈՏՈ
11:52
13 Մարտի 2024
Տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
19–ամյա երիտասարդը տանը 20 հազար դրամանոցներ է տպել և 14–ամյա տղայի միջոցով փորձել է իրացնել դրանք
16:07
12 Մարտի 2024
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում (ՎԻԴԵՈ)
10–ից ավելի անձինք հարձակվել են մեկի վրա, ծեծել ու կրակել նրա ուղղությամբ․ արտակարգ դեպք Աբովյանում․ ՎԻԴԵՈ
15:21
12 Մարտի 2024
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ 18–ամյա պատանին հիվանդանոցում մահացել է
Դանակահարություն Երևանի քոլեջներից մեկի մոտ․ քոլեջի 18–ամյա սանը հիվանդանոցում մահացել է
13:15
12 Մարտի 2024
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
42–ամյա տղամարդը պարբերաբար ծեծել է 63–ամյա մորը․ վերջինս դիմել է ոստիկանություն
10:45
12 Մարտի 2024
Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ռեստորաններից մեկում ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան առնվազն 23 հարված է հասցրել 17–ամյա մատուցողին