ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Րոպեներ առաջ ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը ահազանգել է ստացել այն մասին, որ Սևանա լճում երեխա է խեղդվում։
Մասնավորապես, ժամը 16:23-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Չկալովկա գյուղի մոտակայքում՝ Սևանա լճում երեխա է խեղդվում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատը», – նշվում է հաղորդագրության մեջ։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում