ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Այսօր առավոտյան ՀՀ ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել Երևանի Խորենացի փողոցի շենքերից մեկի մուտքի մոտ դրված թթվածնի բալոնի մասին։
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հաղորդմամբ, ապրիլի 4-ին ժամը 09:19-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խորենացու փողոցի թիվ 27 շենքի 3-րդ մուտքում երկար ժամանակ թթվածնի բալոն է դրված։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները թթվածնի բալոնը տեղափոխել են անվտանգ տարածք:–0–