Ահաբեկչություն Ղրիմում. կա 10 զոհ, ևս 50–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
15:34
17 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ղրիմի Կերչ քաղաքի տեխնոլոգիական տեխնիկումում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 10 մարդ, ևս 50 մարդ տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել։
Ըստ Lenta.ru–ի, սկզբից հաղորդվում էր գազի պայթյունի մասին, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ, որ տեխնիկումի շենքը միացված չի եղել կենտրոնական գազամատակարարման համակարգին։
Ականատեսների վկայությամբ, տեղի է ունեցել ոչ թե մեկ, այլ մի քանի պայթյուն` մեկ րոպե ընդմիջում։ Բացի այդ, լսվել են կրակոցներ։–0–