484.96
+0.3
573.47
-1.05
8.22
-0.04
+1
Եղանակը Երևանում
Հայ
Ադրբեջանցիները գողության փորձ են կատարել Ֆրանկֆուրտում հայկական տաղավարից (ՖՈՏՈ)
19:21
13 Հոկտեմբերի 2017

ԵՐԵՎԱՆ, 13 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ադրբեջանցիները փորձել են գողություն կատարել հայկական տաղավարից Ֆրանկֆուրտում անցկացվող գրքի տոնավաճառի շրջանակում։

Այս մասին Facebook–յան իր էջում հայտնել է ՀՀ մշակույթի փոխնախարար Ներսես Տեր–Վարդանյանը։

Նրա խոսքով, հոկտեմբերի 12-ին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառում Հայաստանի տաղավար է մտնում երկու ադրբեջանցի, վերցնում գրադարակին ծալված վիճակում դրված Հայաստանի և Արցախի մի քանի քարտեզ և Արցախի թեմայով քաղաքական վանկարկումներով տանում դրանք իրենց հետ:

«Մերոնք կարգի հրավիրելու պահանջով հետևում են այս երկուսին մինչև Ադրբեջանի տաղավար, և ես իրենց տաղավարում արդեն ուժով ետ եմ վերցնում քարտեզներն ու վերադառնում: Անմիջապես տաղավար եմ կանչում ցուցահանդեսի անվտանգությանը և ոստիկանությանը, նաև ցուցահանդեսի փոխտնօրեն Թոբիաս Վոսին և այլ պատասխանատուների: Ոստիկանությունն այս ամենն արձանագրում է և խոստանում միջոցներ ձեռնարկել: Ցուցահանդեսի ղեկավարությունից պահանջել եմ մի սեղանի շուրջ նստեցնել իրենց տաղավարի պատասխանատուի հետ և դեռ սպասում եմ», – գրել է Տեր–Վարդանյանն ու ավելացրել, որ այս ամենը լրատվամիջոցների կողմից տեսագրված է (թեև ամեն կերպ փորձում էին խանգարել նկարահանելուն), և «մենք կփորձենք այն առաջիկայում հրապարակել»։

«Այսօր արդեն իրենց լրատվամիջոցներում տեսնում եմ, որ իբրև թե իրենք մտել են ինչ-որ «սեպարատիստների» տաղավար և պատռել քարտեզներ: Ծանոթ ձեռագիր է: Փաստորեն այս ամենն արվում էր իրենց մամուլի համար: Եվ սա արվում է մի երկրի կողմից, որի տաղավարում քաղաքականությունն ու քարոզչությունը գերակշռում է գրականությանն ու մշակույթին», – գրել է Տեր–Վարդանյանը` որպես ապացույց հրապարակելով լուսանկարներ։–0- 

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:16
07 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Լոռիում. տուժածները զինվորականներ են
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
14:14
06 Դեկտեմբերի 2017
Երևանում Mercedes–ների բախման հետևանքով տուժածների թվում երեխա կա
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:39
06 Դեկտեմբերի 2017
Սպանություն Երևանում. անհայտ անձը կրակոցներ է արձակել Nissan–ի վարորդի ուղղությամբ
Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Երևանում:
10:15
06 Դեկտեմբերի 2017
Ծեծկռտուք Գյումրիում գործող ակումբներից մեկում. 21–ամյա երիատասարդը կալանավորվել է
Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել դիսկո ակումբներից մեկում։
20:36
05 Դեկտեմբերի 2017
Գողության փորձ Երևանում. բանկոմատի փողերի վրա հատուկ ներկ է լցվել (ՎԻԴԵՈ)
Այսօր գողության փորձ է կատարվել Երևանի բանկոմատներից մեկից։
19:34
05 Դեկտեմբերի 2017
71–ամյա տղամարդը նշել է, թե ինչու է դաժանաբար սպանել իր գործընկերոջը` կտրելով դաստակները
Դաժան սպանություն է տեղի ունեցել այսօր Էջմիածնում։
18:00
05 Դեկտեմբերի 2017
Երևանում 21–ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 10–12 տարեկան երեխայի (ՖՈՏՈ)
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
15:20
05 Դեկտեմբերի 2017
Սահմռկեցուցիչ դեպք Էջմիածնում. 71–ամյա տղամարդը սպանել է, ապա անդամահատել քաղաքացու դաստակները
Երեքշաբթի առավոտյան դաժան դեպք է կատարվել Էջմիածնում։
20:19
04 Դեկտեմբերի 2017
Սյունիքում հարբած տղամարդը բռնաբարել է 30–ամյա կնոջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Սյունիքում 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպք է բացահայտվել:
19:14
04 Դեկտեմբերի 2017
Հայտնի են դարձել Արարատում 70–ամյա տղամարդու մահվան հանգամանքները
Դեկտեմբերի 2–ին 70–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Արարատի մարզի տներից մեկում։
14:33
04 Դեկտեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված խոշոր ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է դեկտեմբերի 2–ին Երևանում գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը։
12:55
04 Դեկտեմբերի 2017
Արկ է հայտնաբերվել Կապանի տներից մեկի մոտ
Կապանի տներից մեկի մոտ արկ է հայտնաբերվել։