477.89
+0.01
567.97
-5.63
8.33
+0.02
+16
Եղանակը Երևանում
Հայ
ԻՊ–ն հրապարակել է A321–ի ահաբեկչության ժամանակ օգտագործված ռումբի լուսանկարը
21:12
18 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Իսլամական պետություն» խմբավորումը չորեքշաբթի` նոյեմբերի 18–ին, հրապարակել է Եգիպտոսում կործանված ռուսական ինքնաթիռի ուղևորների անձնագրերի լուսանկարները, ինչպես նաև ահաբեկչության ժամանակ օգտագործված ինքնաշեն ռումբի լուսանկարը։

Առաջին լուսանկարում պատկերված են ինքնաթիռի բեկորները և երեք փաստաթղթերի պատկերներ` երկու անձնագիր և, հավանաբար, զինվորական թոշակառուի վկայական, հաղորդում է lenta.ru. 

Երկրորդ լուսանկարում պատկերված են պայթուցիկ սարքի մասերը, մասնավորապես` Schweppes–ի տարրա (որտեղ, հավանաբար, տեղադրվել է պայթուցիկը) և հեռակառավարման վահանակ։ Հայտնի չէ, թե  ահաբեկիչները որտեղից են կարողացել ձեռք բերել ինքնաթիռի ուղևորների փաստաթղթերը։

Նոյեմբերի 16–ին Կրեմլում հրավիրված խորհրդակցության ժամանակ ԱԴԾ ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը տեղեկացրել է, որ Եգիպտոսում А321–ի աղետն ահաբեկության հետևանք է։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ռուսական կողմը կգտնի ահաբեկիչներին աշխարհի ցանկացած կետից և կոչնչացնի։

Ավելի վաղ նոյեմբերին ԻՊ–ն տեսանյութ էր տարածել, որտեղ գրոհայինները սպառնում են շուտով գրոհներ կազմակերպել Ռուսաստանի նկատմամբ։

Ռուսական և խորհրդային ավիացիայի պատմության ընթացքում խոշորագույն ավիավթարը գրանցվել է հոկտեմբերի 31–ին։ Շարմ էլ Շեյխ–Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ավիաընկերության А321 ինքնաթիռը կործանվել է Սինայում։ Ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի յոթ անդամ։ Բոլորը մահացել են։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:10
25 Սեպտեմբերի 2017
Վանաձորում ուժեղ կարկուտը ծածկել է փողոցները (ՎԻԴԵՈ)
Այսօր արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։
13:35
25 Սեպտեմբերի 2017
Մաշտոցի պողոտայում 24–ամյա կինը դանակահարել է իրեն դիտողություն արած տղամարդուն
Մաշտոցի պողոտայում վիճաբանության ժամանակ 24–ամյա կինը դանակահարել է իրեն դիտողություն արած տղամարդուն։
11:52
25 Սեպտեմբերի 2017
Քիչ առաջ պայթյուն է որոտացել Աբովյանում գտնվող գործարաններից մեկում
Քիչ առաջ պայթյուն է որոտացել Աբովյանում գտնվող ոչ ոգելից ըմպելիքների գործարանում։
11:47
25 Սեպտեմբերի 2017
Գյումրիում «Toyota RAV4»–ի կողաշրջման հետևանքով 22–ամյա վարորդը հոսպիտալացվել է. վիճակը կայուն ծանր է
Գյումրիում լուսադեմին խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
15:19
24 Սեպտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևանում` ուղևորատար ավտոբուսի մասնակցությամբ. վարորդը հոսպիտալացվել է (ՎԻԴԵՈ)
Նախօրեին` սեպտեմբերի 23–ին,  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
14:01
23 Սեպտեմբերի 2017
Նյու Յորքում ծեծկռտուք է տեղի ունեցել Էրդողանի և սփյուռքի ներկայացուցիչների հանդիպման ժամանակ (ՎԻԴԵՈ)
Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում մի տղամարդ բղավել է. «Դու ահաբեկիչ ես»։
11:52
23 Սեպտեմբերի 2017
Խոշոր ՃՏՊ` ուղևորատար «Գազելի» մասնակցությամբ. 8 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
18:26
22 Սեպտեմբերի 2017
54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում
Նախօրեին 54 և 58–ամյա կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Լոռիում։
14:23
22 Սեպտեմբերի 2017
Պաշտպանության նախարարության աշխատակիցը վրաերթի է ենթարկել 13–ամյա տղայի
Ողբերգական ավտոպատահար է տեղի է ունեցել նախօրեին Տավուշի մարզում։

12:19
22 Սեպտեմբերի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 14–ամյա երեխան ընկել է տրակտորի անվի տակ
Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
11:27
22 Սեպտեմբերի 2017
Երևանում ավտոբուս է բախվել պատին. կան բազմաթիվ տուժածներ
Նախօրեին վթար է տեղի ունեցել Երևանում։
10:42
22 Սեպտեմբերի 2017
Հրդեհ Արա լեռան լանջին
Նախօրեին հրդեհ է բռնկվել Արա լեռան վրա։