419.32
4.21
393.84
+9
Եղանակը Երևանում
Հայ

ԶԼՄ–ները հայտնում են Կարագանդայում հայերի մասնակցությամբ ծեծկռտուքի մասին, կա զոհ. ՀՀ դեսպանատունը մեկնաբանում է

16:01
04 Հունվարի 2019

ԵՐԵՎԱՆ, 4 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Ղազախստանում ՀՀ դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ Կարագանդա քաղաքում ողբերգական միջադեպի կապակցությամբ, ինչի հետևանքով տղամարդ է մահացել։ 

«Ստացված տվյալներով, հունվարի 1–ի գիշերը Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում կենցաղային հողի վրա տեղի է ունեցել ծեծկռտուք ռեստորանի այցելուների միջև, ինչի հետևանքով տղամարդ է մահացել, երեք մարդ վիրավորվել է», – նշվում է դիվանագիտական առաքելության հայտարարության մեջ, որը տարածել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Խորապես սգում ենք ողբերգական միջադեպի կապակցությամբ, ինչը մարդկային կյանք է խլել։ Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհվածի հարազատներին և մտերիմներին։ Վստահ ենք, որ քննության արդյունքում կպարզվեն միջադեպի բոլոր հանգամանքները, բոլոր մեղավորները կգտնվեն և կկրեն պատիժ օրենքի շրջանակում», – նշվում է Ղազախստանում ՀՀ դեսպանատան հայտարարության մեջ։

Դիվանագիտական առաքելությունից նաև ընդգծում են, որ Ղազախստանը բազմազգ պետություն է, որտեղ ավանդաբար իշխում է ազգամիջյան համաձայնություն և բացարձակ հանդուրժողականություն էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ։ 

«Հույս ունենք, որ զանգվածային լրատվության միջոցները կհիմնվեն պաշտոնական աղբյուրների վրա և սոցցանցերում չեն տարածի ոչ ստույգ տեղեկատվություն, որը կարող է դառնալ հանրային կարծիքի մանիպուլյացիայի աղբյուր և այս ողբերգությանը կարող է հաղորդել ազգամիջյան հիմքի վրա հենված հակամարտության երանգ», – նշվում է հայտարարության մեջ։

Ղազախական ԶԼՄ–ների հաղորդմամբ, փաստի առթիվ իրականացվում է նախաքննություն ՔՕ 99–րդ հոդվածի 1–ի մասին հատկանիշներով (սպանություն)։ Zakon.kz կայքի տեղեկատվությամբ, օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները ձերբակալել են երեք տղամարդու` Մալխասյան Թորգոմ, Մալխասյան Սոխակ, Նադիրբեկով Կաիր։ Նրանք կասկածվում են ծանր հանցագործություն կատարելու մեջ, Կարագանդայի դատարանը նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է կալանքը։ Կարագանդայի ոստիկանների կողմից հետախուզում է հայտարարվել Գուրուրյան Նարեկի նկատմամբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:27
13 Ապրիլի 2024
Հայտնաբերվել է 36կգ ոսկի և մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալներից մեկը․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
Հայտնաբերվել է 36կգ ոսկի և մի քանի մլրդ դրամ գողացած կասկածյալներից մեկը․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
22:00
12 Ապրիլի 2024
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառահող մահացել է, 20–ը վիրավոր է
Զինծառայողներ տեղափոխող «Ուրալը» դուրս է եկել երթևեկելի հատվածից․ 4 զինծառայող մահացել է, 20–ը վիրավոր է
15:50
12 Ապրիլի 2024
Մեղադրել է իրեն ձայնագրելու մեջ ու փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել
Փորձել է դանակով կտրել տղամարդու կոկորդը․ սպանության փորձ է կանխվել
15:25
12 Ապրիլի 2024
18–ամյա երիտասարդն ասել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով․ բայց պարզվել է, որ դանակահարել են
18–ամյա երիտասարդն ասել է, որ վնասվածքը ստացել է ընկնելու հետևանքով․ բայց պարզվել է, որ դանակահարել են
14:39
12 Ապրիլի 2024
Արմավիրի մարզում մեքենաներ են բախվել, կա զոհ ու վիրավորներ
Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում
13:02
12 Ապրիլի 2024
Հայաստան բերված 3 առաքանիներում հայտնաբերվել է մոտ 70մլն դրամի հաշիշի յուղ (ՎՒԴԵՈ)
Հայաստան բերված 3 առաքանիներում հայտնաբերվել է մոտ 70մլն դրամի հաշիշի յուղ․ ՎԻԴԵՈ
14:19
11 Ապրիլի 2024
63–ամյա տղամարդը խեղդամահ է արել 69–ամյա տղամարդուն․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ (ՎԻԴԵՈ)
63–ամյա տղամարդը խեղդամահ է արել 69–ամյա տղամարդուն․ ԿԱԴՐԵՐ ԴԵՊՔԻ ՎԱՅՐԻՑ
11:44
11 Ապրիլի 2024
Ավազի մեջ հայտնաբերվել է Porsche Cayenne, որով երեկ հափշտակել են 36կգ ոսկի և 293մլն ռուբլի
Ավազի մեջ հայտնաբերվել է Porsche Cayenne, որով երեկ հափշտակել են 36կգ ոսկի և 293մլն ռուբլի
11:29
11 Ապրիլի 2024
36 կգ ոսկու, 293մլն ռուբլու հափշտակության հետքերով․ մեքենայի վարորդին ու 2 ուղևորներին ձեռնաշղթա են հագցրել ու պառկեցրել գետնին (ՖՈՏՈ)
Երևանում օրը ցերեկով 36 կգ ոսկու, 293մլն ռուբլու հափշտակության հետքերով․ հայտնի են միջադեպի մանրամասները․ ՖՈՏՈ
11:12
11 Ապրիլի 2024
ԱՄՆ-ից ՀՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է ավելի քան 500 հազ․ դոլարի կոկաին (ՎիԴԵՈ)
ԱՄՆ-ից ՀՀ ուղարկված ծանրոցում հայտնաբերվել է ավելի քան 500 հազ․ դոլարի կոկաին․ ՎիԴԵՈ
21:15
10 Ապրիլի 2024
Դեմքին հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ․ 69–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
Դեմքին հայտնաբերվել են վնասվածքներ և կապտուկներ․ 69–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել
15:07
10 Ապրիլի 2024
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս
37–ամյա երիտասարդը բենզինով այրել է ավտոպահեստամասերի խանութը՝ պատճառելով 2մլն դրամի նյութական վնաս