433.35
4.31
399.77
+6
Եղանակը Երևանում
Հայ

ԶԼՄ-ներին հայտնի են դարձել Վրաստանում հայ ընտանիքի սպանության դրդապատճառները

13:13
15 Հուլիսի 2016

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայտնի են դարձել Վրաստանի հայաբնակ Վաչիան գյուղում հայ ընտանիքի սպանության դրդապատճառները, գրում է «Իրավունք» թերթը:

Քաչոտյանների ընտանիքը` 37-ամյա մայր Օֆելիան, երկու դստրեր 18-ամյա Ասյան ու 16-ամյա Արմինեն և  5-ամյա որդի Սերգեյը, զոհվել են իրենց տանը, ենթադրաբար, գողության ժամանակ: Ըստ առկա տվյալների` ընտանիքի հայրը մեկնել է Ռուսաստան արտագնա աշխատանքի:

Հանցագործության մեջ մեղադրվում է տեղի բնակիչ 23-ամյա Նոդար Ակոպովը:

ՀՀ ԱԳՆ–ն հաստատում է Ախալքալաքում հայկական ընտանիքի սպանության մեջ կասկածվողի ձերբակալման տեղեկատվությունը>>

Վրաստանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանի խոսքով, նախնական վարկածով, մարդասպանը տուն է մտել գողության նպատակով, քանի որ բավականին պարտքեր է ունեցել։ Նա նշել է, որ սկզբում շրջանառվում էր նաև բռնաբարության վարկածը, սակայն այն, կարծես թե, բացառվել է։

«Ախր ոճրագործը վատ հարաբերությունների մեջ էլ չի եղել այդ ընտանիքի հետ։ Թե ի՞նչն է խելքին բրդել նման ոճրագործություն կատարել, փորձում է հասկանալ ողջ գյուղը։ Ասում են, որ նա գողության պահին պարզապես խուճապի է մատնվել, երբ տանտիրուհին ճանաչել է նրա ձայնը», - նշել է Պետրոսյանը:

Վրաստանում հայկական ընտանիքի սպանության վայրից տեսանյութ է հրապարակվել>>

Ինչպես հայտնում է «Հայկական ժամանակ» թերթը, հղում անելով Վրաստանի պատագամավոր Հենզել Մկոյանին, Քաչոտյանների ընտանիքի սպանության գործով նշանակվել է 70-ից ավելի փորձաքննություն: Քննությունը տանում են Վրաստանի ամենալուրջ քննիչները: Սույն գործը Վրաստանի իրավապահները քննում են՝ նկատի ունենալով սպանության հատկապես երեք վարկածներ՝ գողությունը, բռնաբարությունը և վրեժխնդրությունը:

«Ես երեկ երկու ժամ գյուղում էի: Այնտեղի բնակիչները ասում էին, որ երեքից ավել մարդիկ են եղել, մի հոգին այսքան բան չէր կարող անել», - նշել է Մկոյանը: Նա վստահություն է հայտնել, որ փորձաքննության արդյունքները հայտնի լինելուն պես ամեն ինչ արդեն պարզ կլինի և իրականությունը շուտով պարզ կդառնա:

Նա տեղեկացրել է, որ Նոդար Ակոպովին մեղադրանք է առաջադրվել մեկից ավելի անձանց սպանության համար: Նա ինքնախոստովանական ցուցմունք է տվել: Պատգամավորը նշել է, որ համագյուղացիների կարծիքով, Ակոպովը թմրամոլ էր և հարբեցող: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:38
24 Մարտի 2024
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
Կրակոցներ՝ Արտաշատ քաղաքում․ կա վիրավոր, հայտնաբերվել են ատրճանակից կրակված 6 պարկուճ և 1 գնդակ
19:37
24 Մարտի 2024
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
Վնասազերծվել և բաժին է տեղափոխվել  ոստիկանության բաժնի վարչական շենք նռնակով ներխուժած երրորդ անձը
18:38
24 Մարտի 2024
Երեք քաղաքացի նռնակով ներխուժել են Երևանի ոստիկանության բաժին (ՎԻԴԵՈ)
Քաղաքացիները գործադրել են նռնակը․ ՎԻԴԵՈ
23:46
22 Մարտի 2024
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ, ավելի քան 100–ը վիրավոր է (ՎԻԴԵՈ)
Crocus City Hall–ում ահաբեկչության հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 40 մարդ,  ավելի քան 100–ը վիրավոր է․ ՎԻԴԵՈ
22:55
22 Մարտի 2024
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել․ կան զոհեր (ՎԻԴԵՈ)
Մոսկվայի Crocus City Hall–ում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր․ կադրեր դեպքի վայրից․ ՎԻԴԵՈ
15:34
22 Մարտի 2024
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
74–ամյա նկարչի ներկայությամբ գողացել են նրա հեղինակած երկու նկարները՝ մերկ Լիլիթին և Մարիամ Աստվածածնին
11:10
22 Մարտի 2024
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
Շղթայական ավտովթար Երևանում․ BMW–ն մխրճվել է քարշակին, վերջինս էլ Jeep–ին, վնասվել է 5 մեքենա
20:56
21 Մարտի 2024
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում (ՖՈՏՈ)
Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վարույթով երկու անձի մեղադրանք է ներկայացվել, ևս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում․ ՖՈՏՈ
19:48
21 Մարտի 2024
Զինված հարձակում Երևանում․ տուժածը ԱՄՆ քաղաքացի է
Զինված հարձակում Երևանում․ տուժածը գլխի վնասվածք է ստացել
12:57
21 Մարտի 2024
Հայաստանում թմրամիջոցների պատրաստման գաղտնի լաբորատորիա է հայտնաբերվել
Թմրամիջոցների լաբորատորիան կահավորված էր օդափոխության և ոռոգման համակարգերով
09:25
21 Մարտի 2024
Ազատաշեն գյուղում 100 ճուտ է սատկել հրդեհի հետևանքով
Հրդեհի հետևանքով 100 ճուտ է սատկել
21:15
20 Մարտի 2024
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը (ՎԻԴԵՈ)
35–ամյա երևանցին մեկ օրում վնասել է Սյունիքից մինչև Արարատի մարզ տեղադրված արագաչափերը․ ՎԻԴԵՈ