415.63
4.18
390.04
+11
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում որդին դանակով մի քանի անգամ հարվածել է ծնողներին, այնուհետև 6-րդ հարկից ցած նետվել

00:50
14 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Մայիսի 13–ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Կարապետ Ուլնեցու փողոցի 2-րդ շենքի բակում վիրավոր քաղաքացի կա, հաղորդում է shamshyan.com–ը։

Քննիչները նշված շենքի 6-րդ հարկի 22-րդ բնակարանում դեպքի վայրի զննությամբ հայտնաբերել են բավականին շատ արյան հետքեր։ Արնանման հետքեր են հայտնաբերվել նաև վերելակից դուրս` միջանցքում։

Ոստիկաններն ու քննիչները միջանցքում հայտնաբերել են նաև ծռված դանակ, որի վրա կան արյան հետքեր:

Կայքի հաղորդմամբ, նշված բնակարանից «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Սուրիկ Կանջինյանը և Գայանե Մազինյանը, իսկ շենքի մուտքի մոտից նույն բժշկական կենտրոն է տեղափոխվել Վլադիմիր Կանջինյանը:

Կայքի տեղեկություններով, Վլադիմիր Կանջինյանը Սուրիկ Կանջինյանի և Գայանե Մազինյանի որդին է, և կան տեղեկություններ, որ նա իր ծնողներին դանակի մի քանի հարված է հասցրել, որից հետո դուրս է եկել բնակարանից, եկել պատշգամբ և իրեն ցած նետել` ընկնելով «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Հիվանդանոցից հայտնել են, որ երեք վիրավորներն էլ գտնվում են ծանր վիճակում:

Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
23 Ապրիլի 2024
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ վարորդին հայտնաբերել են (ՎԻԴԵՈ)
Երևանում Mercedes–ը երթևկում է հանդիպակաց գոտիով․ ՎԻԴԵՈ
11:44
23 Ապրիլի 2024
Սարսափելի դեպք Երևանում․ 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
Երևանում 33–ամյա որդին սպանել է մորն ու նետվել Կիևյան կամրջից
11:12
23 Ապրիլի 2024
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին․ կա վիրավոր
Օշականում VAZ–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել դարպասին
10:32
23 Ապրիլի 2024
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայրում աշխատել է 3 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Հրազդանի կիրճում հրդեհ է բռնկվել․ ՖՈՏՈ
15:36
22 Ապրիլի 2024
38–ամյա որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
Որդին վիճել ու դանակով սպանել է 62–ամյա հորը
14:09
22 Ապրիլի 2024
Երևանի «Մալաթիա» տոնավաճառում բռնկված հրդեհը մարվել է, այրվել է 3 տաղավար
6 մարտական հաշվարկ է մեկնել բռնկված հրդեհի ահազանգով
13:06
22 Ապրիլի 2024
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ (ՎԻԴԵՈ)
«Մալաթիա» տոնավաճառում խոշոր հրդեհ է․ ՎԻԴԵՈ
11:25
22 Ապրիլի 2024
Փլուզվել է Շտապբուժօգնության ենթակայանի ավտոկայանատեղիի տանիքը (ՖՈՏՈ)
Դեպքի վայր է մեկնել փրկարարական երեք խումբ․ ՖՈՏՈ
21:36
21 Ապրիլի 2024
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
Ողբերգական դեպք Երևանի մետրոյում․ քաղաքացին նետվել է գնացքի տակ ու մահացել
15:07
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է (ՎԻԴԵՈ)
Այսօր Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպք է տեղի ունեցել․ փաստաբանն ահազանգում է․ ՎԻԴԵՈ
14:24
19 Ապրիլի 2024
ՀՌՀ–ում իրականացվել է ուսանողների տարհանում՝ որպես ուսումնական տագնապ․ այն համընկել է ռումբի մասին ահազանգի հետ
Նախապատրաստվող սպառնալիքի մասին ԶԼՄ-ներում հրապարակված տեղեկությունները համընկել են նախատեսված ուսումնական տագնապի և տարհանման միջոցառման հետ
13:53
19 Ապրիլի 2024
Երևանի Կիևյան փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Շենքի մոտ տղամարդու դի է հայտնաբերվել