544.32
7.6
477.81
+28
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում տաքսու վարորդի են սպանել. ևս մեկ մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

13:02
12 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ 2019թ.-ի հունիսի 10-ին Երևան քաղաքի Գլինկայի և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկում տեղի ունեցած մեկ անձի դանակահարության և ևս մեկ անձի սպանության դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

2019 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 13:05-ին, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ որովայնի առաջնային պատի կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել տղամարդ՝ ծնված 1995 թվականին: Վերջինս հայտարարել է, որ «Ուպրավլենի»- ի մոտ իրեն դանակահարել են:

«Նույն օրը՝ ժամը 13:15-ին, ՀՀ ոստիկանության ԵՔՎ Էրեբունու բաժին նույն ԲԿ-ից ստացվել է մեկ հաղորդում ևս այն մասին, որ շտապօգնության խումբը «Ուպրավլենի»-ի մոտակայքից բուժօգնության է տեղափոխել 1963թ. ծնված տղամարդու՝ ձախ թուլակողմի շրջանի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ: Ընդունարանում շտապօգնության բժիշկը հայտարարել է, որ հիվանդը վնասվածքն ստացել է «Ուպրավլենի»-ի մոտ դանակահարության արդյունքում: Տղամարդը ստացած վնասվածքից, «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Անմիջապես մեկնել է քննչական-օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։

Նշվում է, որ դեպքի առթիվ 2019թ.-ի հունիսի 10-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (Սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Երկու անձ տուժող է ճանաչվել:

Որոշում է կայացվել քննչական խումբ կազմելու վերաբերյալ՝ հաշվի առնելով քրեական գործի բարդությունը, կատարվելիք անհետաձգելի քննչական գործողությունների մեծածավալ լինելը:

Նախնական տվյալներով` 1963թ. ծնված տղամարդը, ով Երևան քաղաքի բնակիչ է, տաքսու վարորդ, կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքն ստացել է վիճաբնության ժամանակ. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք նախ ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել նրան, որի ընթացքում նրանցից մեկն իր մոտ գտնվող, դանակով նախ դիտավորությամբ հարվածել է 55-ամյա տղամարդուն, այնուհետև՝ վիճաբանությանը միջամտած 1995թ. ծնված երիտասարդին:

Ձեռնարկվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ զննության է ենթարկվել «Էրեբունի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության ընդունարանի ահազանգերի մատյանը, առգրավվել են տուժողների հագին դեպքի պահին եղած հագուստները, որոնց զննությամբ հայտնաբերվել են արնանման և կտրած-ծակած վնասվածքներին բնորոշ հետքեր:

«Պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, որի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր, ինչպես նաև՝ արնանման հետքերի պարունակությամբ իրեր և առարկաներ: Հայտնաբերվել և օրենքով սահմանված կարգով առգրավվել են դեպքի վայրը և հարակից տարածքները տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները, քննությանը հետաքրքրող ժամանակահատվածի տեսագրությունները, ենթարկվել զննության: Պարզվել է ականատես վկաների ինքնությունը, ովքեր հարցաքննվել են դեպքի հանգամանքների շուրջ», - հայտնում է քննչական կոմիտեն:

Կատարված անհետաձգելի քննչական գործողությունների, ոստիկանության համապատասխան ստորաբաժանման աշխատակիցների հետ ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր հանդիսանում են Երևան քաղաքի բնակիչներ՝ ծնված 1963 և 1989 թթ.:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:08
24 Հունիսի 2019
Գողոնալ և վաճառել. Երևանում մի քանի Mersedes-են գողացել և մասնատել
Երևանում մի քանի Mersedes-են գողացել և մասնատել:
15:30
24 Հունիսի 2019
Գազի արտահոսքի ահազանգ Մանկավարժական համալսարանում. մոտ 60 ուսանող տարհանվել է
Գազի արտահոսքի ահազանգ Մանկավարժական համալսարանում. մոտ 60 ուսանող տարհանվել է:
11:29
24 Հունիսի 2019
52–ամյա տղամարդը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել վարկ ստանալու նպատակով. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
52–ամյա տղամարդը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել վարկ ստանալու նպատակով. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ:
11:18
24 Հունիսի 2019
Սիս համայնքի ձկնաբուծարաններից մեկում զենք ու թմրանյութ է հայտնաբերվել
Սիս համայնքի ձկնաբուծարաններից մեկում ոստիկանները զենք ու թմրանյութ են հայտնաբերել։
10:51
24 Հունիսի 2019
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 17–ամյա պատանին մահացել է հողագործական աշխատանքներ կատարելիս
Ողբերգական դեպք Գեղարքունիքում. 17–ամյա պատանին մահացել է հողագործական աշխատանքներ կատարելիս:
11:47
22 Հունիսի 2019
Սյունիքում 16–ամյա պատանին սուր կտրող գործիքով ծանր վնասվածք է հասցրել 33–ամյա տղամարդուն, հարուցվել է քրգործ
Սյունիքում 16–ամյա պատանին սուր կտրող գործիքով ծանր վնասվածք է հասցրել 33–ամյա տղամարդուն, հարուցվել է քրգործ:
23:14
21 Հունիսի 2019
Դաժան դեպք Լոռիում. մայրը խեղդամահ է արել իր 7-ամյա աղջկան
Դաժան դեպք Լոռիում. մայրը մահճակալի մեջ խեղդամահ է արել իր 7-ամյա աղջկան:
19:12
21 Հունիսի 2019
Արմավիրում կանչով մեկնող շտապօգնության մեքենան կողաշրջվել է, կա 4 տուժած
Արմավիրում կանչով մեկնող շտապօգնության մեքենան կողաշրջվել է, կա 4 տուժած:
18:30
21 Հունիսի 2019
Ծաղկալանջում տղամարդը հրացանով պատահաբար կրակել է իր ոտքին
Ծաղկալանջում տղամարդը որսորդական հրացանով պատահաբար կրակել է իր ոտքին։
16:00
21 Հունիսի 2019
Փախուստի փորձ. «Նուբարաշեն» ՔԿ–ի կալանավորին տեղափոխել են մոր հուղարկավորությանը, իսկ նա փորձել է փախնել
Փախուստի փորձ. «Նուբարաշեն» ՔԿ–ի կալանավորին տեղափոխել են մոր հուղարկավորությանը, իսկ նա փորձել է փախնել:
15:43
21 Հունիսի 2019
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. տներից մեկում հայտնաբերվել է 26–ամյա աղջկա և 30–ամյա տղայի դիեր
Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. տներից մեկում հայտնաբերվել է 26–ամյա աղջկա և 30–ամյա տղայի դիեր:
17:02
20 Հունիսի 2019
Մորը սպանած տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել
Բացահայտվել է Գյումրի քաղաքի բնակչուհու սպանության դեպքը: