ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր ժամը 14։20–ի սահմաններում Երևանի Արցախի փողոցի բարձրահարկ շենքերից մեկի պատշգամբից
երեխա է ընկել:
Նա գտնվում է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ում, վիճակը ծայրահեղ ծանր է։
Загружается новость ... "Лево"
Ոստիկանները պարզել են, որ երեխան «պոլիտրավմա» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արցախի փողոցի 18 շենքից, ով նշված շենքի 70 բնակարանի պատուհանից անզգուշաբար վայր է ընկել, հաղորդում է shamshyan.com–ը:
Կայքի հաղորդմամբ, երեխայի հետ տանը եղել է տատիկը, ով, սակայն, չի նկատել, թե ինչպես է երեխան հայտնվել պատուհանի մոտ ու վայր ընկել։–0–