435.71
4.38
404.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում պատանի իրանցի մարզիկներ են հոսպիտալացվել` թունավորման ախտանշաններով

19:51
24 Հունիսի 2016
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է հոսպիտալացվել Իրանի Իսլամական Հանրապետության 5 քաղաքացի` 11-13 տարեկան երեխաներ:

Նրանք հիվանդանոց են տեղափոխվել շտապօգնության ծառայության միջոցով` թունավորման ախտանշաններով:

Ինչպես հաղորդում է Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, բոլոր երեխաների մոտ եղել է սրտխառնոց, փսխում, այնուհետև` լուծ:

Մամուլի ծառայության տվյալներով, հունիսի 22-ի առավոտյան զբոսաշրջության նպատակով Երևան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Գորգան քաղաքի շուրջ 50 քաղաքացի, որոնց մեծ մասը մանկապատանեկան մարզադպրոցի սաներ են` 11-13 տարեկան երեխաներ` ծնողների և մարզիչների ուղեկցությամբ:

Խմբի 15 անդամ (5 մեծահասակ և 10 երեխա) վարձակալել է մասնավոր առանձնատուն։ Հիվանդանոց հոսպիտալացված 5 երեխաները բնակվում են այդ տանը: Համաճարակաբանական հետազոտությամբ պարզվել է, որ նրանք հոսպիտալացման նախորդ երեկոյան տանն ընթրելիս կերել են Իրանից իրենց հետ բերված ձկան պահածո: Խմբի մյուս երեխաներն ու մեծահասակներն ընթրիքին բրինձ են կերել։ Նրանցից որևէ մեկը որևէ գանգատ չի նշում, բոլորն առողջ են:

Հինգշաբթի հիվանդանոց ընդունվելու պահին երեխաների վիճակը գնահատվել է միջին ծանրության։ Վարակաբանի կողմից նախնական ախտորոշվել է սուր գաստրոէնտերիտ: Հիվանդները ստացել են անհրաժեշտ բժշկական օգնություն, այժմ նրանց վիճակը բավարար է:

Վարձակալված առանձնատանն ապրող երեխաների և նրանց ուղեկցող մեծահասակների հետ տարվել է բացատրական աշխատանք` շոգ եղանակին սննդամթերքի ճիշտ պահպանման, մրգերի և բանջարեղենի պատշաճ լվացման, աղիքային վարակների, սննդային թունավորումների և այլ հարցերի վերաբերյալ:

Այս օկապակցությամբ, ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում նաև Հայաստանի բնակիչներին հետևել սանիտարահիգիենիկ նորմերին և զգուշանալ սննդային թունավորումներից։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը
11:02
20 Փետրվարի 2024
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ․ ԶԼՄ
Քիչ առաջ կրակոցներ են արձակվել Նոր Նորքի թաղապետարանի ուղղությամբ
21:15
19 Փետրվարի 2024
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել․ կան հոսպիտալացվածներ
Յոթով վիճել են ու կրակոցներ արձակել
14:18
19 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար․ երկու մարդ մահացել է (ՖՈՏՈ)
Երկու մարդ մահացել է․ ՖՈՏՈ
11:09
19 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
Օրբելի փողոցում տղամարդու դի է հայտնաբերվել
09:45
19 Փետրվարի 2024
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
Երևանում միևնույն տնից 13 մարդ է հոսպիտալացվել, որոնցից 6–ը՝ երեխաներ
18:09
17 Փետրվարի 2024
Արտակարգ դեպք Երևանում․ Opel–ն ընկել է Գետառը, կան վիրավորներ
Արտակարգ դեպք Երևանում․ կան վիրավորներ
21:15
16 Փետրվարի 2024
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Փորձել են իրացնել 300 հատ կեղծ 100 դոլարանոցներ․ սխեմատիկ եղանակով աշխատող հանցավոր խումբ է բացահայտվել․ ՎԻԴԵՈ
16:16
16 Փետրվարի 2024
Հարվածել են կռփազենքով, ոտքերով, դանակով․ արտակարգ դեպք Երևանում (ՎԻԴԵՈ)
Հարվածում են ոտքերով, դանակով, հրապարակվել են միջադեպի կադրերը․ ՎԻԴԵՈ