535.1
7.57
476.41
+31
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում մի խումբ երիտասարդներ առևանգել են մի երիտասարդի, ծեծել ու սպառնացել (ՎԻԴԵՈ)

16:48
23 Դեկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Երևանում մի խումբ երիտասարդներ առևանգել են մի երիտասարդի, ծեծել ու սպառնացել:

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, դեկտեմբերի 15-ին մի երիտասարդ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տվեց, որ իրեն օրեր առաջ առևանգել են ու սպառնացել սպանել:

Պարզվեց, որ դեկտեմբերի 12-ին 4 անձինք առևանգել էին մի քաղաքացու և զենքով ու դանակով սպառնացել էին, որ վերջինս հետ վերցնի ինչ-որ քրեական գործով իր տված ցուցմունքը: 

Ըստ տեղեկությունների` երիտասարդին նստեցրել էին «Մերսեդես» մակնիշի մի մեքենա և տարել Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից տարածքում գտնվող ինչ-որ առանձնատուն: Այնտեղ են եղել նաև 8 հոգի, որոնք քաղաքացուն ծեծել են ու կոտրել բջջային հեռախոսը:

Հարուցվել է քրեական գործ` քրեական օրենսգրի 131-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ մարդուն առևանգելը:

«Ոստիկաններն անմիջապես ճշտեցին կասկածյալների ինքնությունը ու գտնվելու վայրը: Դեկտեմբերի 16-ին 4 կասկածյալներին հայտնաբերվեցին և անձին առևանգելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Արաբկիրի բաժին, ինչից հետո էլ ներկայացվեցին նախաքննական մարմնին: Բերման ենթարկվածներն են՝ երևանցիներ 1979 թվականին ծնված Սարգիս Մկրտչյանը, 1980 թվականին ծնված Կարեն Ջումայանը, 1983 թվականին ծնված Գոռ Հովհաննիսյանը և 1990 թվականին ծնված Արմեն Մկրտչյանը», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նրանք ձերբակալված են: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրեական գործի քննությունը շարունակվում է:–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:15
19 Հուլիսի 2019
Ծուխ Մոսկվա–Երևան օդանավի սրահում. տուժել է ութ ուղևոր
Ութ մարդ է տուժել ուրբաթ Nordwind ընկերության օդանավից տարհանման ժամանակ։
20:41
18 Հուլիսի 2019
Հայաստանում 74–ամյա տղամարդը կասկածվում է 94–ամյա մորը սպանելու համար
Արմավիրի մարզում 74–ամյա տղամարդը ձերբակալվել է 94–ամյա մոր սպանության համար:
12:46
18 Հուլիսի 2019
Իջևանում տեղի ունեցած անկարգություններից հետո ձերբակալվել է 13 մարդ
Եվս 6 անձի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
11:17
18 Հուլիսի 2019
26–ամյա երիտասարդը գողացել է ավտոբուսի ուղևորի դրամապանակը և 2 օր անց բռնվել
26–ամյա երիտասարդը գողացել է թիվ 44 երթուղու ավտոբուսի ուղևորի դրամապանակը և 2 օր անց բռնվել:
10:27
18 Հուլիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքում, ԿԱՄԱԶ–ը շրջվել է. կա զոհ
Խոշոր ու ողբերգական ավտովթար Կոտայքում, ԿԱՄԱԶ–ը շրջվել է. կա զոհ:
23:48
17 Հուլիսի 2019
Իջևանում ցուցարարները քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Իջևանում ճանապարհը փակող ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել, կան վիրավորներ։
14:37
17 Հուլիսի 2019
Գելենջիկում ՃՏՊ–ի հետևանքով հայ ընտանիք է զոհվել, այդ թվում` 2 երեխա
Գելենջիկում ՃՏՊ–ի հետևանքով հայ ընտանիք է զոհվել, այդ թվում` 2 մանկահասակ երեխա։
14:06
17 Հուլիսի 2019
Արտակարգ պատահար Երևանում. բեռնատարի կոնտեյները կողաշրջվել է Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում
Արտակարգ պատահար Երևանում. Խանջյան փողոցի թունելի սկզբնամասում բեռնատարի կոնտեյներ է կողաշրջվել։  
13:26
17 Հուլիսի 2019
Մեծ քանակությամբ դեղորայքի ապօրինի ներմուծման և իրացման դեպք է բացահայտվել (ՎԻԴԵՈ)
Առգրավվել  են շուրջ 320 անվանում 3.000 տուփ դեղեր՝ նախնական հաշվարկով մոտ 100.000 ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ։
11:29
17 Հուլիսի 2019
57–ամյա Վահան Սերոբյանը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է ամյա Վահան Սերոբյանը։
21:25
16 Հուլիսի 2019
39–ամյա մայրն ու 17–ամյա դուստրն որոնվում են որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում են 39–ամյա մայրն ու նրա 17–ամյա դուստրը։
21:15
16 Հուլիսի 2019
31–ամյա տղամարդը մտել է «Էրեբունի» ԲԿ–ի աշխատակիցների մեկի աշխատասենյակն ու գողացել բջջայինը (ՎԻԴԵՈ)
31–ամյա տղամարդը մտել է «Էրեբունի» ԲԿ–ի աշխատակիցների մեկի աշխատասենյակն ու գողացել բջջայինը` պատճառելով մոտ 400․000 դրամի վնաս: