ԵՐԵՎԱՆ, 5 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում կինը վիճաբանության ժամանակ խոհանոցային դանակով դանակահարել է ամուսնուն։
Մատի 5-ին ժամը 00.20-ին հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «որովայնի շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Դավիթաշեն 3-րդ թաղամասի շենքերից մեկի շքամուտքից բուժօգնության է տեղափոխել 1981 թ. ծնված Գ. Վ.-ին, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Պարզվել է, որ մարտի 4-ին ժամը 21.30-ին նշված շենքի բնակարաններից մեկում վիճաբանության ժամանակ, Գ. Վ.-ին խոհանոցում խոհանոցային դանակով հարվածել և վնասվածքը պատճառել է կինը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Կատարվում է քննություն:-0-