528.1
7.2
475.94
+33
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում կանչով մեկնած շտապօգնության բժիշկը ենթարկվել է բռնության

14:57
17 Նոյեմբերի 2016

ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել նոյեմբերի 15-ին Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ժամը 21։50-ի սահմաններում 1-03 շտապօգնության թիվ 2 ենթակայանից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն հայտնել են, որ թիվ 22 բժիշկների խումբը կանչով մեկնել է Աջափնյակ վարչական շրջանի Առաքելյան փողոցի թիվ 42/1 տուն, որտեղ բռնության է ենթարկվել հերթապահ բժիշկը։

Կայքի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։00-ի սահմաններում շտապօգնության բժիշկ, Շենգավիթի 13-րդ փողոցի բնակիչ, 26-ամյա Սարգիս Մաթևոսյանը կանչով մեկնել է նշված տուն, որտեղ անհիմն վիճաբանության մեջ է նրա հետ մտել այնտեղ գտնվող 46-ամյա Գուրգեն Հովհաննիսյանը։

Վերջինս բաժակով հարվածել է Ս. Մաթևոսյանի գլխին՝ պատճառելով վնասվածք։

Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բժիշկ Ս. Մաթևոսյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:37
22 Օգոստոսի 2019
Երկրաշարժ Արցախում. ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնքւմ կազմել է 5 բալ
Արցախի Հանրապետության տարածքում երկրաշարժ է գրանցվել:
12:40
21 Օգոստոսի 2019
Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. հայտնաբերվել է ՌԴ քաղաքացու մոխրացած դի (ՖՈՏՈ)
Նախօրեին՝ օգոստոսի 20-ին, դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
20:09
20 Օգոստոսի 2019
Խոշոր հրդեհ` Արայի լեռան ստորոտում (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում խոշոր հրդեհ է արձանագրվել:
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում: