Երևանում հայտնաբերվել են երիտասարդներ, ովքեր զբաղվել են մեքենաների անիվների գողությամբ (ՎԻԴԵՈ)
20:08
26 Հոկտեմբերի 2018
ԵՐԵՎԱՆ, 26 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Սեպտեմբերի 19-ին ժամը 07.50-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում ստացվեց, որ իրենց է զանգահարել Արցախի փողոցի մի բնակչուհի ու հայտնել, որ նախորդ օրվա ժամը 20.30-ից մինչև սեպտեմբերի 19-ի ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված «Մերսեդես Բենց» ավտոմեքենայի չորս անիվները, հաղորդում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Քաղաքացու նշած հասցե մեկնեց օպերատիվ խումբ և տուժողից հաղորդում վերցրին։ Դեպքի առթիվ նախապատրաստվեցին նյութեր:
Загружается новость ... "Лево"
«Ոստիկանության Երևան քաղաքի վարչության 4-րդ բաժանմունքում ստացված օպերերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողների հետ, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ անվադողերը գողացել են 23-ամյա Ալբերտ Հովհաննիսյանը և 19-ամյա Աշոտ Բունիաթյանը։ Հոկտեմբերի 24-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում նրանք հայտնաբերվեցին և գողություն կատարելու կասկածանքով բերման ենթարկվեցին ոստիկանության Էրեբունու բաժին։ Նրանք խոստովանական բացատրություն տվեցին, որ սեպտեմբերից մինչ օրս Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կատարել են ավտոմեքենայի անիվների 9 գողություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ»,– նշվում է հաղորդագրության մեջ։