481.32
+0.33
567.52
-1.39
8.41
+0.07
+7
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ՃՏՊ–ի հետևանքով ՀՀ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյա է մահացել
10:48
21 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 21 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին երեկոյան ողբերգական ՃՏՊ է գրանցվել Ավան վարչական շրջանում, հաղորդում է shamshyan.com կայքը։

Կայքի հաղորդմամբ` նախօրեին ժամը 19:00-ի սահմաններում Ավան Դուրյան թաղամասում, ՀՀ ՊՆ վարչական շենքի հարևանությամբ, 36-ամյա Կարեն Ավագյանը իր վարած Վազ 21012 մակնիշի ավտոմեքենայով բախվել ճամփեզրին կայանված վիճակում գտնվող ԳԱԶ 278402 մակնիշի ավտոմեքենայի հետնամասին:

Վթարի հետևանքով Վազ 21012-ի ուղևոր, 35-ամյա Վազգեն Գաբրիելյանը տեղում մահացել է, իսկ Կ. Ավագյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:

Ինչպես հաղորդում է կայքը, հրշեջ-փրկարարները, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են ավտոմեքենայից դուրս բերել մահացածի դին, ով աշխատում էր ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի վարչությունում՝ որպես ֆինանսաբյուջետային բաժնի պետ, իսկ վարորդը՝ ՀՀ ֆինանսների նախարարության ներքին աուդիտի բաժնում՝ որպես պետի տեղակալ, իրավաբան։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն  անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:53
16 Հոկտեմբերի 2017
Մասիսում BMW է կողաշրջվել. 23–ամյա վարորդը հոսպիտալացվել է
Մասիսում 23 վարորդը հոսպիտալացվել է BMW–ի կողաշրջման հետևանքով։
16:03
16 Հոկտեմբերի 2017
Տեսախցիկները ֆիքսել են Մոսկվայում հայ գործարարի սպանությունը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
Գործարարի սպանության պահը Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում հայտնվել է տեսախցիկների օբյեկտիվում։
12:44
16 Հոկտեմբերի 2017
Հայ է գնդակահարվել Մոսկվայի կենտրոնում
Մոսկվայի կենտրոնում անհայտ անձինք գնդակահարել են մի տղամարդու։
11:51
16 Հոկտեմբերի 2017
Toyota–ն բախվել է գովազդային վահանակին, վարորդը մեքենայում այրվել է
Երկուշաբթի առավոտյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
15:12
15 Հոկտեմբերի 2017
Դպրոցական աղջկան մեկ ժամում 3 անգամ բռնաբարել են
Հանցագործների հեռանալուց հետո անցորդները նկատել են փողոցում պառկած աղջկան և ոստիկանություն են կանչել։
13:52
15 Հոկտեմբերի 2017
Ողբերգական ավտովթար ՌԴ-ում. հարսանիքի մեկնող հայ վարորդը մահացել է, կան վիրավորներ
Նախօրեին խոշոր և ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնությունում:
12:44
15 Հոկտեմբերի 2017
Հայկական համարանիշներով մեքենա է վթարվել Վրաստանի Մառնեուլի շրջանում. կան տուժածներ
Այսօր առավոտյան հայկական համարանիշներով մեքենա է վթարվել Վրաստանի Մառնեուլի շրջանում։
19:45
14 Հոկտեմբերի 2017
Մեկուկես տարեկան փոքրիկն այրվածքներ է ստացել սմարթֆոնի լարից (ՖՈՏՈ)
Մեկուկես տարեկան աղջիկն այրվածքներ է ստացել սմարթֆոնի լարից։
19:21
13 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները գողության փորձ են կատարել Ֆրանկֆուրտում հայկական տաղավարից (ՖՈՏՈ)
Ադրբեջանցիները փորձել են գողություն կատարել հայկական տաղավարից Ֆրանկֆուրտում անցկացվող գրքի տոնավաճառի շրջանակում։
15:11
13 Հոկտեմբերի 2017
Գեղարքունիքի հանդերից մեկում հովիվ է կորել
Նախօրեին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի հանդամասերում հովիվ է կորել:
13:25
13 Հոկտեմբերի 2017
4-ամյա երեխան ողջ–ողջ այրվել է Վանաձորում. մանրամասներ
Նախօրեի երեկոյան հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքում գտնվող առանձնատաներից մեկում։
20:42
12 Հոկտեմբերի 2017
Երևանում «Իզի-փեյ» տերմինալից գողություն է կատարվել
Նախօրեին Երևանում գողություն է կատարվել «Իզի-փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալից։