ԵՐԵՎԱՆ, 14 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում և հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ:
Ինչպես հայտնում է Հայհիդրոմետծառայությունը, մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 17-ին, 18-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Մարտի 15-ի ցերեկը, 16-ին, 18-ի ցերեկը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Երևան քաղաքում մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը, 17-ին սպասվում է կարճատև անձրև: Մարտի 15-ի ցերեկը, 16-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:-0-