536.6
7.56
476.68
+21
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում երիտասարդների վիճաբանության ժամանակ շունը «միջամտել» ու կծել է երիտասարդի ականջը

17:39
20 Դեկտեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 20 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Երևանում մի խումբ երիտասարդների վիճաբանության ժամանակ շունը «միջամտել» ու կծել է երիտասարդի ականջը։

Ինչպես հաղորդում է ՀՀ ոստիկանությունը, դեկտեմբերի 18-ին ժամը 06.20-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «աջ ականջի մասնակի ամպուտացված վերքով, ձախ այտի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1993 թ. ծնված Հարություն Կ.-ն և հայտնել, որ Զեյթունի տարածքում վայր է ընկել:

Պարզվել էր, որ նույն օրը, ժամը 05.00-ին, Կորյունի փողոցում գործող կարաոկե ակումբի մոտ 3 անհայտ անձինք ծեծի են ենթարկել Հարություն Կ.-ին, իսկ նրանցից մեկը կտրող-ծակող առարկայով մասամբ կտրել է նրա աջ ականջը: Նշանակվել է ԴԲՓ:

«Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ այդ օրը, ժամը 05.00-ին, նշված ակումբի մոտ Հարություն Կ.-ի և նրա ընկերներ՝ 1992 թ. ծնված Արսեն Ք.-ի և 1992 թ. ծնված Ջալո Մ.-ի հետ վիճաբանել են 1989 թ. ծնված Ազատ Ա.-ն, 1989 թ. ծնված Հովհաննես Մ.-ն և 1990 թ. ծնված Ավագ Մ.-ն, որի ժամանակ Արսեն Ք.-ի շունը կծել և վնասել է Հարություն Կ.-ի ականջը: Նշված անձինք ներկայացել են բաժին և տվել բացատրություններ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։–0–

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:49
15 Հուլիսի 2019
Դասական թրաֆիքինգ. աղջկան 8 տարի պահել են գոմում (ՎԻԴԵՈ)
Հայաստանում ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են մի աղջկա, ով թրաֆիքինգի զոհ է դարձել Շիրակի մարզի ֆերմաներից մեկում։
13:10
15 Հուլիսի 2019
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք. մեկ անձ կալանավորվել է
Ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով բերման են ենթարկվել Երևան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1992 և 1996թթ.:
10:55
15 Հուլիսի 2019
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը
Ահազանգ ԱԻՆ–ում. 32–ամյա քաղաքացին Արագած լեռան խառնարանի մոտ վնասել է ոտքը:
10:12
15 Հուլիսի 2019
4 ջրատար և 67 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց
4 ջրատար և 67 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը հաջողվել է մարել միայն կեսգիշերն անց։
23:56
14 Հուլիսի 2019
Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 4 ջրատար և 59 փրկարար
Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 4 ջրատար և 59 փրկարար. աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը։
23:12
14 Հուլիսի 2019
3 ջրատար և 50 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված հրդեհը դեռ չի հաջողվում մարել (ՎԻԴԵՈ)
3 ջրատար և 50 փրկարար. Ծիծեռնակաբերդի մոտ բռնկված խոշոր հրդեհը դեռ չի հաջողվում մարել։
19:23
14 Հուլիսի 2019
Լոռիում քարաթափման հետևանքով մահացել են կինն ու նրա 12–ամյա երեխան (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Լոռիում քարաթափման հետևանքով մահացել են կինն ու նրա 12–ամյա երեխան:
15:12
14 Հուլիսի 2019
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. մեկ մարդ մահացել է
Նախօրեին՝ հուլիսի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
11:00
14 Հուլիսի 2019
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Արտակարգ պատահար Երևանում. տրոլեյբուսի հոսանքաընդունիչ ձողը պոկվել և ընկել է կողքով ընթացող մեքենայի վրա, կա վիրավոր։
14:25
13 Հուլիսի 2019
Երևանում դանակահարություն է տեղի ունեցել. կասկածյալը ձերբակալված է
Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
12:08
13 Հուլիսի 2019
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել. հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան
Երևանի բուսաբանական այգում հրդեհ է բռնկվել:
23:35
12 Հուլիսի 2019
Մահվան ելքով պատահար Գյումրիում. գնացքը վրաերթի է ենթարկել կնոջը
Ուրբաթ երեկոյան ողբերգական դեպք է տեղի ունեցել Գյումրիում կայարանի մոտ: