535.56
7.43
479.72
+22
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում այլ քաղաքացիների փաստաթղթերով վարկեր են ձևակերպվել (ՎԻԴԵՈ)

16:11
23 Ապրիլի 2019

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ խարդախություն կատարած անձանց ինքնությունը:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, 2018թ.-ի ընթացքում ՀՀ ոստիկանության տարբեր բաժիններում մի շարք քաղաքացիներ հաղորդումներ են տվել առ այն, որ վստահությունը չարաշահելու եղանակով, խաբեությամբ, իրենց փաստաթղթերով առերևույթ հանցագործություն կատարած անձինք տարբեր բանկերում և վարկային կազմակերպություններում ձևակերպել են վարկեր՝ պատճառելով գույքային վնաս:

Խարդախության դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, միացվել մեկ վարույթում, որոնց նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում:

«Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների` կանխիկացում կատարված գործարքի տեսագրությունը, ենթարկվել զննության», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսանյութում պատկերված անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

«Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին», - նշվում է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:-0-


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:25
17 Մայիսի 2019
Հեռուստաալիքներից մեկի սեփականատերը մեղադրվում է ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու մեջ
Հեռուստաալիքներից մեկի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի վրա հարձակում կատարելու համար։
20:07
17 Մայիսի 2019
30–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 30–ամյա Արմենուհի Այդինյանը։
17:55
17 Մայիսի 2019
Երևանում Renault Logan է այրվել
Երևանի Հալաբյան փողոցում է Renault Logan մակնիշի ավտոմեքենա է այրվել։
17:36
17 Մայիսի 2019
Արարատի մարզում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
Այսօր՝ մայիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
14:39
17 Մայիսի 2019
Երևանում հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ
Երևանում փրկարարները հայտնաբերել են գյուրզա տեսակի օձ:
13:44
17 Մայիսի 2019
Մահվան դեպք Հայաստանում. 2–ամյա երեխան ընկել է բակի սանհանգույցը
Դժբախտ պատահար է տեղի ունեցել ուրբաթ առավոտյան Կոտայքի մարզում։
12:21
17 Մայիսի 2019
Երևանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել շտապօգնության մեքենայի մասնակցությամբ
Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
21:15
16 Մայիսի 2019
87–ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած
Որպես անհետ կորած որոնվում է 87–ամյա Օլինկա Հովհաննիսյանը։
18:55
16 Մայիսի 2019
Ողբերգական ավտովթար Երևանում. Higer մակնիշի երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել 32–ամյա աղջկա (ՎԻԴԵՈ)
Ողբերգական ավտովթար Երևանում. Higer մակնիշի երթուղային ավտոբուսը վրաերթի է ենթարկել 32–ամյա աղջկա:
11:12
16 Մայիսի 2019
Ողբերգական ավտովթար Տավուշի մարզում. վարորդին փորձել են փոխել
Ուղևորը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:
10:56
16 Մայիսի 2019
Երևանում կանխվել է 69-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը
Երևանում կանխվել է 69-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը: