ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում ԱՄՆ քաղաքացու դի է հայտնաբերվել:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ սեպտեմբերի 29-ին Երևանում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացու մահվան փաստով, հաղորդում է shamshyan.com կայքը:
Հինգշաբթի ժամը 04:45-ի սահմանում Երևանի 1-03 շտապօգնության 4-րդ ենթակայանի թիվ 41 խումբը կանչով մեկնել է Վարդաշեն 4-րդ փողոցի թիվ 32 տուն, որտեղ հայտնաբերել է 57-ամյա Գրիգոր Լոխմաջյանի դին:
Կայքի հաղորդմամբ, տեղում քննչական աշխատանքները ղեկավարող քննիչի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, նշում է կայքը։–0–