534.18
7.56
476.18
+30
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում 14-ամյա պատանին դանակահարել է 20-ամյա երիտասարդին

16:49
20 Հունիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է 20-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը:

Ինչպես հայտնում է ՀՀ քննչական ծառայությունը, 2019 թվականի հունիսի 19-ին՝ ժամը 14:25-ին, Էրեբունի ԲԿ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1998 թվականին ծնված երիտասարդ՝ կրծքավանդակի, աջ աճուկային շրջանի ծակած-կտրած թափանցող վերքեր ախտորոշմամբ:

Դեպքի առթիվ, ՀՀ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար): Կազմվել է քննչական խումբ: 20-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:

Ըստ Էրեբունի ԲԿ-ի կողմից տրված տեղեկանքի՝ վերջինս ի վիճակի չի եղել ցուցմունք տալ:

«Նախաքննության ընթացքում իրականացվել են անհետաձգելի քննչական գործողություններ՝ կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել են տուժողի հագին դեպքի պահին եղած հագուստները, որի վրա առկա են են եղել արնանման հեղուկի հետքեր, հարցաքննվել են մի շարք վկաներ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Նշվում է, որ նախաքննության ընթացքում կատարված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 2005թ.: Վերջինս հայտնաբերվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը:

Նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
22 Հուլիսի 2019
Կադրեր են հրապարակվել Երևանի կենտրոնում բնակելի տանը բռնկված հրդեհից հետո (ՎԻԴԵՈ)
ԱԻՆ-ը քիչ առաջ կադրեր է հրապարակել Խորենացու փողոցում բնակելի տանը բռնկված հրդեհից հետո:
12:48
22 Հուլիսի 2019
Երևանի կենտրոնում տուն է այրվում
Երևանի կենտրոնում այրվում է բնակելի տուն:
11:46
22 Հուլիսի 2019
Գեղարքունիքում 45–ամյա տղամարդ է ջրահեղձ եղել
Գեղարքունիքում 45–ամյա տղամարդ է ջրահեղձ եղել:
10:35
22 Հուլիսի 2019
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին. ՊԵԿ (ՖՈՏՈ)
Իրանի և Հայաստանի քաղաքացիների մոտ հայտնաբերվել են ափիոն և մեթամֆետամին, նրանք կալանավորվել են։
20:00
21 Հուլիսի 2019
Հայտնի են զինծառայողի մահվան որոշ հանգամանքներ. հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով
Հայաստանի զորամասերից մեկի մարտական դիրքում նախօրեին հայտնաբերվել է 19-ամյա ժամկետային զինծառայող Համիկ Վարդանյանի դին:
15:27
21 Հուլիսի 2019
Գիտնականները հայտնաբերել են լավագույն ըմպելիքն առողջությունը պահպանելու համար
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ներկայացուցիչները պատմել են, թե որ ըմպելիքն է լավագույնն առողջության պահպանման համար:
12:25
21 Հուլիսի 2019
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր
Խոշոր ավտովթար Տավուշում, կա 4 վիրավոր:
10:37
21 Հուլիսի 2019
ՀՀ զորամասերից մեկում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի
ՀՀ ԶՈւ-երի զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է 19-ամյա զինծառայողի դի:
23:16
19 Հուլիսի 2019
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ (ՖՈՏՈ)
Սարալանջի փողոցում բռնկված հրդեհը տարածվել է «Հաղթանակի» զբոսայգում. դեպքի վայրում է 6 մարտական հաշվարկ:
21:15
19 Հուլիսի 2019
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել
Վրեժխնդրություն եղբոր համար. Սևանում դանակահարության դեպք է գրանցվել:
20:26
19 Հուլիսի 2019
«Հաղթանակի» զբոսայգու մոտ խոշոր հրդեհ է. հայտարարվել է բարդության «1-ԲԻՍ» կանչ (ՖՈՏՈ)
Հայտարարվել է հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչ, դեպքի վայր է մեկնել քաղաքապետարանից 1 ջրատար։
19:35
19 Հուլիսի 2019
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է
Երևանում Mercedes–ը վրաերթի է ենթարկել 13–ամյա աղջնակի, երեխան տեղում մահացել է: