ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի բնակարաններից մեկում այսօր դի է հայտնաբերվել։
Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայությունը, հունվարի 18-ին, ժամը 15.18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դ. Մալյան փողոցի նրբանցքի թիվ 2 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին։ Դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Բնակարանում հայտնաբերվել է 1944 թ. ծնված Ռ. Մ.-ի դին», – նշվում է հաղորդագրության մեջ։–0–