ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Կինը երեխա է ունեցել Յակուտիայի խուլ տայգայում:
Ծննդաբերության ժամանակ ոստիկանները և փրկարարները նրանից հեռացրել են գորշ արջերին, հաղորդում է
Ինտերֆաքսը` հղում անելով տարածաշրջանի առողջապահական կայքին:
Նախորդ շաբաթվա վերջ 40 շաբաթական հղի երիտասարդ կինը, ամուսնուն և բարեկամներին օգնելու նպատակով, նրանց հետ մեկնում է տայգա` ձուկ որսալու:
Շաբաթ օրը կնոջ մոտ սկսվում են երկունքի ցավերը: Նրան փորձում են մեքենայով տեղափոխել հիվանդանոց, սակայն մեքենան ընկնում է ճահիճը:
Կինը քրոջ հետ մնում է խուլ տայգայում, իսկ ամուսինը վազում է դեպի ճանապարհ` ռադիոծածկույթ գտնելու նպատակով:
Տղամարդուն հաջողվում է կապ հաստատել բժիշկների հետ, սակայն նրանք չեն կարողանում մեքենայով հասնել դեպքի վայր և ստիպված են լինում քայլել ոտքով:
Ուշ գիշերը կինը, վերջապես, ծննդաբերում է` բժիշկների օգնությամբ, իսկ այդ ընթացքում փրկարարները նրանցից հեռացնում էին արջերին։
Կինը լույս աշխարհ է բերում աղջիկ: Ծննդաբերությունից հետո մորը և նորածնին շտապօգնության մեքենայով տեղափոխում են և Միրնիի հիվանդանոց:
Այժմ երեխայի և մոր վիճակը գնահատվում է բավարար: -0-