ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ ոստիկանությունը ձերբակալել է ՊՊԾ գնդի շենքը գրաված զինված խմբավորմանը աջակցող ցույցի ցրումից հետո բերման ենթարկված 165 քաղաքացիներից 26-ին:
«Երևանի ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկված 165 հոգուց 26-ը ձերբակալվել են, մնացածը բան են թողնվել», - հայտնել են Panorama.am-ին գերատոսչության մամուլի ծառայությունից:
Ընդ որում, ոստիկանությունից հրաժարվել են հրապարակել ձերբակալվածների անունները՝ նշելով, որ դա կանի ՀՀ Քննչական կոմիտեն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ձերբակալվածներից մեկը ընդդիմադիր «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն է:
Երևանի ՊՊԾ գնդի գրավված շեմքի մոտ նախօրեին անցկացվող ակցիայի ցրման ժամանակ հիմնականում ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոցների հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ, այդ թվում Սարի թաղի բնակիչները: Վերջին տվյալներով, տարբեր մարմնական վնասվածքներով Երևանի հինգ բժշկական հաստատություններ է տեղափոխվել կամ դիմել 60 տուժած (բեկորային վիրավորումներ, այրվածքներ, սալջարդեր)։-0-