483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Ողբերգական ավտովթար Երևանում
10:10
23 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Կիրակի գիշերը ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկարար ծառայությունը, նոյեմբերի 22-ին, ժամը 01.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցում՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

«Պարզվել է, որ «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառին», – նշում է Փրկարար ծառայությունը։

Ինչպես նշվում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի կայքում, ավտովթարի հետևանքով ավտոմեքենայի վարորդը` 22-ամյա Հայկազ Թադևոսյանը տեղում մահացել է։

Բախումն այնքան ուժգին է եղել, որ  երիտասարդի դին փրկարարները մեծ դժվարությամբ են դուրս բերել մեքենայից` օգտագործելով մի քանի տեսակի հատուկ տեխնիկա:

Փաստի առթիվ քննիչ Հրանտ Պետրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:–0–

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:38
28 Մարտի 2017
Պարզվել են կարևոր հանգամանքներ Կոտայքում կատարված սպանության դեպքի առթիվ
Քրեական գործ է հարուցվել Նոր Հաճնի բնակիչ, 46-ամյա Վախթանգ Մարգարյանի սպանության դեպքի առթիվ:
14:58
28 Մարտի 2017
Առեղծվածային դեպք Կոտայքում. մեքենայում հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով դի
Երեքշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
13:12
28 Մարտի 2017
Ավտովթար Արագածոտնի մարզում. 2 մանկահասակ երեխաներով ընտանիքը տեղափոխվել է հիվանդանոց
Երեքշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։
19:58
27 Մարտի 2017
Երևանի ոստիկանապետն ինքնասպանություն է կանխել. մանրամասներ
Երկուշաբթի արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
18:14
27 Մարտի 2017
Ական է հայտնաբերվել Հայաստանի հանգստյան տներից մեկի մոտ
Ական է հայտնաբերվել Շիրակի մարզի հանգստյան տներից մեկի մոտ։
15:22
27 Մարտի 2017
Կոտայքի մարզում ավտոմեքենան գլորվել է ձորը. հարվածը հասցրած մեքենան փախուստի է դիմել
Երկուշաբթի խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
12:59
27 Մարտի 2017
Ղազախստանցի ֆուտբոլիստների արկածները Հայաստանում կամ դուբլ 2
Ղազախստանի ֆուտբոլի հավաքականի «բախտը չբերեց» ոչ միայն դաշտում։
12:55
27 Մարտի 2017
Արմավիրի մարզում ավտովթարի է ենթարկվել Մեծամորի ոստիկանապետը
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Մեծամորի ոդտիկանապետի մասնակցությամբ:
11:26
27 Մարտի 2017
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Երևանում
Ղազախստանի հավաքականի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Երևանում արտակարգ վայրէջք է կատարել երևանյան օդանավակայանից օդ բարձրանալուց հետո։
12:25
26 Մարտի 2017
Ողբերգական դեպք Լոռիում. 30–ամյա տղամարդը հոր հետ խոսելուց հետո ինքնասպան է եղել
Նախօրեին՝ մարտի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
19:30
25 Մարտի 2017
Նախօրեին Լոռիում Opel–ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում:
18:25
25 Մարտի 2017
Հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին
Սյունիքի մարզում հարսին ծեծի ենթարկելու համար սկեսուրը հայտնվել է ամբաստանյալի աթոռին: