438.1
4.37
401.96
+6
Եղանակը Երևանում
Հայ

Վանաձորում անչափահաս պատանին մեղադրվում է 2 մարդու դանակահարելու մեջ

19:53
25 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է Վանաձորի խաղասրահում երկու անձի դանակահարելու մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող անչափահասը, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թվականի հունիսի 08-ին «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից հաղորդում էր ստացվել առ այն, որ «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել Լոռու մարզի Թումանյան համայնքի բնակիչ, 1997թ. ծնված Արշակ Պողոսյանը և Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994 թ. ծնված Մերուժան Եղինյանը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը)։ Իրականացված անհրաժեշտ մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:

Նախնական քննության տվյալներով՝ տուժողները դեպքի օրը՝ 2016 թվականի հունիսի 8-ին, գտնվել են Վանաձոր քաղաքի խաղասրահներից մեկում, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել՝ սեղանի թենիսի գնդակը դիպչելու և այդ կապակցությամբ ներողություն չխնդրելու պատճառով։ Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ նշված վիճաբանության ժամանակ Վանաձոր քաղաքի անչափահաս բնակիչը սուր ծակող-կտրող գործիքով երկու անգամ հարվածել է Արշակ Պողոսյանին և մեկ անգամ՝ Մերուժան Եղինյանին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս և դիմել փախուստի:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ քննիչը 2016 թվականի հունիսի 14-ին որոշում է կայացրել՝ անչափահասին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Վերջինս հայտնաբերվել է ՌԴ ՆԳՆ Ստավրոպոլ քաղաքի օդանավակայանի գծային բաժնի իրապահների կողմից և տեղափոխվել Հայաստան։ Նոյեմբերի 25-ին անչափահասին Լոռու մարզային քննչական վարչության քննիչի կողմից մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է:–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:15
18 Մարտի 2024
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով՝ պատճառելով 8մլն դրամի վնաս
Հինգ երիտասարդ ջրատար խողովակներ են գողացել ու տեղափոխել բեռնատարով
15:56
18 Մարտի 2024
Երևանում 36–ամյա երիտասարդը հարվածել է 26–ամյա ընկերուհուն․ վերջինս էլ դանակահարել է նրան
Երևանում 26–ամյա աղջիկը դանակահարել է 36–ամյա ընկերոջը
14:53
18 Մարտի 2024
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում (ՖՈՏՈ)
Պայթեցված նռնակ, կրակված բազմաթիվ պարկուճներ․ ի՞նչ է գիշերը տեղի ունեցեկ Ֆուչիկի փողոցում․ ՖՈՏՈ
12:58
18 Մարտի 2024
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց․ երկուսն էլ ձերբակալվել են
Երևանում ավտոբուսի 50–ամյա վարորդն ու 34–ամյա ուղևորուհին վիճել են, հարվածել միմյանց
10:15
18 Մարտի 2024
Պայթյուն մեքենայում․ տուժածն այրվածքներով հոսպիտալացվել է (ՖՈՏՈ)
Փրկարարները գազալցակայանի տարածքից 7 գազի բալոն տեղափոխել են անվտանգ տարածք. ՖՈՏՈ
15:48
15 Մարտի 2024
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
Սպանություն՝ շան միզելու պատճառով․ Գյումրիում հարևանը դանակահարել է հարևանին
13:23
15 Մարտի 2024
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից (ՎԻԴԵՈ)
Դանակով խփել են, հետո սկսել հարվածել մահակով․ հրապարակվել է տեսանյութ  Ինֆորմատիկայի պետական քոլեջի 17–ամյա ուսանողի սպանության վայրից․ ՎԻԴԵՈ
10:27
15 Մարտի 2024
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
Կրակոցներ Երևանում․ դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներ, արնանման հետքեր
21:15
14 Մարտի 2024
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
Երկու երիտասարդներ գեղեցկության սրահից մազահեռացման սարք են գողացել
15:18
14 Մարտի 2024
Արագածոտնի մարզի 42–ամյա բնակչի սպանության գործով կալանավորվել է նույն մարզի 24–ամյա բնակիչը
Մահացած վիճակում «Աշտարակ» բժշկական կենտրոն է տեղափոխվել նույն մարզի բնակիչը
12:57
14 Մարտի 2024
Երևանում 5 մեքենա է բախվել․ նրանցից մեկը գլխիվայր շրջվել է
Խոշոր ու շղթայական ավտովթար Երևանում