ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Վանաձորցի
44-ամյա կինը հայտարարել է, թե իրեն բռնաբարել են։
Բռնաբարություն ասվածն էլ, ըստ կնոջ հայտարարության, տեղի է ունեցել 7 տարի առաջ, հաղորդում է
Pastinfo–ն։
Ըստ կնոջ հայտարարության՝ այդ մասին ինքը նախկինում երբևէ չի բարձրաձայնել, բայց հստակ հիշում է՝ տղամարդը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ:
Իսկ թե ինչո՞ւ է կինը այսքան տարի հետո այդ մասին վերհիշել, կպարզվի քննությամբ:–0–