ԵՐԵՎԱՆ, 22 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի մարզերից մեկի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալի ահազանգի հիման վրա։
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, մարտի 21-ին «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալ, 34-ամյա Ա. Ս.-ն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ իր աղջկա՝ 14-ամյա Ա. Ս.-ի նկատմամբ, իրենց գյուղում 17-ամյա Կ. Մ.-ն սեռական բնույթի գործողություններ է կատարել։
Նշված տեղեկության իրականությունը պարզելու նպատակով, ոստիկանության ծառայողները հանդիպել են դատապարտյալին, ով իր կնոջ՝ 32-ամյա Ռ. Հ.-ի ներկայությամբ պնդել է, որ Կ. Մ.-ն 1 շաբաթ առաջ (կոնկրետ օրը չի հիշում) նրա կամքին հակառակ սեռական բնույթի գործողություններ է կատարել իր երեխայի նկատմամբ։
Կայքի հաղորդմամբ, երեխայից բացատրությունը վերցրել են նույն գյուղի դպրոցի փոխտնօրենի ներկայությամբ։ Փաստի առթիվ նշված մարզի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Հաղոչդագրության մեջ նշվում է, որ, հաշվի առնելով, որ տուժող կողմը անչափահաս է, ամբողջական տվյալները չի հրապարակում։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում