528.16
7.12
475.91
+30
Եղանակը Երևանում
Հայ

Վաղարշապատում 21–ամյա երիտասարդը առևանգել և սեռական հարաբերություն է ունեցել 14–ամյա աղջկա հետ

14:46
15 Նոյեմբերի 2018

ԵՐԵՎԱՆ, 15 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննված քրեական գործով պարզվել են մարզի 14-ամյա բնակչուհու հետ սեռական հարաբերություն ունենալու, սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները:

Մեղադրանք է առաջադրվել Արագածոտնի մարզի 21-ամյա բնակչին, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2018թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 19:00-ին, ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում Արմավիրի մարզի բնակչուհուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 12:15-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի բնակիչը, ամուսնության նպատակով, առևանգել է իր դստերը՝ ծնված 2004 թվականին, և տարել անհայտ ուղղությամբ:

Դեպքի առթիվ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (մարդուն առևանգելը), որը 2018թ. նոյեմբերի 8-ին ընդունվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի բաժնի վարույթ:

Քննչական բաժնի պետի որոշմամբ կազմվել է քննչական խումբ և կատարվել նախաքննություն:

Քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական, ինչպես նաև՝ օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, դեպքի վայրը, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է Արագածոտնի բնակիչ` 21 տարեկան:

2018թ. նոյեմբերի 9-ին Արագածոտնի բնակիչը ձերբակալվել է՝ 14-ամյա աղջկան առևանգելու կասկածանքով: Վերջինս ճանաչվել է տուժող:

14-ամյա աղջկա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստացվել են դատաբժիշկ փորձագետի հետազոտության նախնական տվյալները:

Քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել նաև Արագածոտնի 21-ամյա բնակչի կողմից կատարված այլ հանցավոր դրսևորումների վերաբերյալ. մասնավորապես՝ 21-ամյա երիտասարդի կողմից ակնհայտ 16 տարին չլրացած աղջնակի նկատմամբ առերևույթ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, առերևույթ բռնաբարության դեպքերի վերաբերյալ:

Նշված դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (բռնաբարություն), 139-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):

Որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթ միացնելու և համատեղ  նախաքննություն կատարելու վերաբերյալ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքերը պարզելու համար կատարվել է առերես հարցաքննություն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 21-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով  (Սեռական հարաբերությունը տասնվեց տարին չլրացած անձի հետ կամ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ):

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Հաշվի առնելով քրեական գործի առանձնահատկությունները՝ այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն: Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Որոշում է կայացվել քրեական գործը ըստ քննչական ենթակայության ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա վարչական շրջանի քննչական բաժին ուղարկելու մասին՝ հետագա քննությունը կատարելու համար: –0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
14:38
19 Օգոստոսի 2019
Արմավիրում 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
13:06
19 Օգոստոսի 2019
Լոռիում 20-ամյա քաղաքացին սպանել է տղամարդու, այնուհետև հրկիզել դիակը
Անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում 20-ամյա երիտասարդը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել 46-ամյա տղամարդու:
12:33
19 Օգոստոսի 2019
ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում տեղի ունեցած ՃՏՊ-ի պատճառով ՀՀ քաղաքացի է մահացել
ՃՏՊ-ի հետևանքով կա 1 զոհ և 8 տուժած:
20:00
18 Օգոստոսի 2019
3-ամյա աղջիկն ընկել է պատուհանից. նրա մոտ առկա է գանգուղեղային վնասվածք, վիճակը կայուն ծանր է (ՖՈՏՈ)
Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից:
17:49
18 Օգոստոսի 2019
Լոռու մարզում տուն է այրվել. խոհանոցի հատակին հայտնաբերվել 46-ամյա տղամարդու դի
Նախօրեին՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Պուշկինո գյուղում:
13:02
18 Օգոստոսի 2019
Վեդի-Լանջառ ավտոճանապարհին մեքենան ընկել է ջրատարի մեջ. երկու մարդ հոսպիտալացվել է
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
14:05
17 Օգոստոսի 2019
Երևանում կինն ավտոմեքենայում կտրել է երակները
Նախօրեին արտակարգ դեպք է գրանցվել Երևանի կենտրոնում:
18:16
16 Օգոստոսի 2019
Մայրը շփոթել է դեղը. 2-ամյա երեխան թունավորվել է նեյրոլեպտիկից
Արտակարգ դեպք է պատահել Արցախում նախօրեին։
13:39
16 Օգոստոսի 2019
Երևանի շուկաներից մեկում հրդեհ է բռնկվել
Ուրբաթ` օգոստոսի 16-ին, հրդեհ է բռնկվել Երևանի վարչական շրջաններից մեկի շուկայում:
11:15
16 Օգոստոսի 2019
Երևանում տեղի է ունեցել ՃՏՊ միկրոավտոբուսի մասնակցությամբ. 6 մարդ հոսպիտալացվել է
Տուժածները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
10:16
16 Օգոստոսի 2019
Մեկ օրում ինքնասպանության երկրորդ փորձն է կանխվել. Նոր Հաճնում քաղաքացին փորձել է նետվել կամրջից
Արտակարգ դեպք է տեղի ունեցել նախօրեին Կոտայքի մարզում: