486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+11
Եղանակը Երևանում
Հայ
Ուկրաինայում հայ գործարար է սպանվել (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
21:18
17 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ուկրաինայի Ուժգորոդ քաղաքում սպանվել է «Ապարան» կոշիկի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Անդրանիկ Ն.–ն, հաղորդում է newsone.ua–ն` հղում անելով Mukachevo.net տեղական հրատարակությանը։

Ոստիկանության նախնական տվյալներով, սպանությունը տեղի է ունեցել երկուշաբթի` հոկտեմբերի 16–ին, ժամը 11։00–ի սահմաններում թոփ–մենեջերի աշխատասենյակում։ Գործարարի ուղղությամբ արձակվել է մի քանի կրակոց։

убийство в Ужгороде

Նշվում է, որ անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական–օպերատիվ խումբը։

Իրավապահները ձերբակալել են կասկածյալին, նա հարցաքննվում է։ Միաժամանակ, նշվում է, որ սպանության դրդապատճառները դեռ անհայտ են։ Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն` սպանությունը տեղի է ունեցել անձնական կոնֆլիկտի ֆոնին։

Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ֆաբրիկայի տնօրենի և նրա զրուցակցի միջև վեճ է բռնկվել, ինչի հետևանքով 54–ամյա տղամարդը 4 անգամ կրակել է տնօրենի ուղղությամբ, ով տեղում մահացել է։

Դեպքի վայրից առգրավվել է 7,65մմ տրամաչափի ատրճանակ` մեկ փամփուշտով, որից կրակել է կասկածյալը։ Զենքն ուղարկվել է փորձաքննության։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական Ուկրաինայի ՔՕ 115–րդ հոդվածով (կանխամտածված սպանություն), որը նախատեսում է 7–15 տարվա ազատազրկում։ Քննչական գործողությունները շարունակվում են։–0–


Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:31
20 Նոյեմբերի 2017
Մեքենաներ են բախվել Հայաստանում. OPEL–ի վարորդը տեղում մահացել է
Նոյեմբերի 20–ի գիշերը Իջևան-Երևան ավտոճանապարհին ավտովթար է տեղի ունեցել։
10:36
20 Նոյեմբերի 2017
Արարատում 19–ամյա աղջիկը փորձել է կյանքին վերջ տալ. այժմ բժիշկների հսկողության տակ է
Նոյեմբերի 18-ին ինքնասպանության փորձ է տեղի ունեցել Արարատի մարզում:
15:27
19 Նոյեմբերի 2017
Իրարանցում երևանյան մետրոյում. ոստիկանությունը դադարեցրել է կայարաններից մեկի երթևեկությունը
Այսօր արտակարգ դեպք է գրանցվել Երևանի մետրոպոլիտենում։
18:25
18 Նոյեմբերի 2017
Կայծակը հարվածել է Ամստերդամ–Լիմա չվերթն իրականացնող ինքնաթիռին (ՎԻԴԵՈ)
Կայծակը թռիչքի ժամանակ հարվածել է KLM ավիաընկերության Ամստերդամ–Լիմա չվերթն իրականացնող ինքնաթիռին։
18:04
17 Նոյեմբերի 2017
Արցախն ու Հայաստանը կրկին «ցնցվեցին» Ադրբեջանում գրանցված հզոր երկրաշարժից
Երեք օրվա մեջ երրորդ հզոր երկրաշարժն է գրանցվում Ադբեջանում, այն զգացվել է Արցախում և Հայաստանում։

16:59
17 Նոյեմբերի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևանի կենտրոնում
Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանի կենտրոնում։
13:03
17 Նոյեմբերի 2017
Դանակահարություն Երևանում. տուժածները վերակենդանացման բաժանմունքում են
Նախօրեին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
11:29
17 Նոյեմբերի 2017
Վրաերթ Գյումրիում. հետիոտնը, գիտակցության չգալով, մահացել է
Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։
15:01
16 Նոյեմբերի 2017
Ողբերգական ավտովթար Շիրակում. կան նաև տուժածներ (ՎԻԴԵՈ)
Նոյեմբերի 14–ին Շիրակի մարզում ողբերգական ավտովթար է տեղի ունեցել։
11:33
16 Նոյեմբերի 2017
Երևանում 57–ամյա տղամարդը կասկածվում է անչափահաս աղջկան բռնաբարելու մեջ
Երևանում անչափահաս աղջիկը ենթարկվել է սեռական բռնության։
11:10
16 Նոյեմբերի 2017
Մահվան ելքով վրաերթ Երևան–Աշտարակ ճանապարհին. 59–ամյա տղամարդը մահացել է առեղծվածային հանգամանքներում
Նախօրեին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևան-Աշտարակ ավտոճանապարհին։