483.06
+0.19
562.04
+0.46
8.3
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ ԱՆ. քննարկվում է Տուլայի ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկին Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան ԳՀԻ տեղափոխելու հարցը
04:35
14 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 13 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Քննարկվում է Տուլայի ՃՏՊ–ի հետևանքով տուժածներից մեկին ուղղաթիռով Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտ տեղափոխման հարցը, հիվանդը վթարի հետևանքով գլխուղեղի վնասվածք է ստացել, հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած Տուլայի շրջանային կլինիկական հիվանդանոցում բուժում ստացող հիվանդներից մեկը` առողջացումով դուրս է գրվել: Նա երեկոյան կժամանի Երևան:  

Նախատեսվում է նաև ևս մեկ հիվանդի դուրս գրում և տեղափոխում Երևան: 

ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից նաև հայտնեցին, որ ռուս մասնագետների հետ հրավիրված բժշկական կոնսիլիումի արդյունքում որոշվել է Սկլիֆոսովսկու անվան անհետաձգելի բուժօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտում բուժվող մեկ այլ հիվանդի կատարել բարձր տեխնոլոգիական միջամտություն պահանջող երկու վիրահատություն: Նախատեսվում է ողնաշարի պարանոցային հատվածում նոր ֆիքսացիա իրականացնել: 

Մեղադրանք է առաջադրվել Մոսկվա–Երևան ավտոբուսի վարորդին>>

Այս պահի դրությամբ ՀՀ ԱՆ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում բուժումը դեռևս շարունակում է վթարից տուժած 2, իսկ Մխ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի թիվ 1 Համալսարանական հիվանդանոցում մեկ հիվանդի բուժումը:

Նոյեմբերի 3–ի լույս գիշերը Մոսկվա–Երևան ուղևորվող ավտոբուսը կողաշրջվել է Տուլայի մարզի Ուզլովայա շրջանում։ «Կինգ Դելյուքս» ՍՊԸ-ին պատկանող ավտոբուսում եղել է 63 մարդ: Վթարի հետևանքով զոհվել է 9 մարդ։ Ավտոբուսի վարորդի նկատմամբ հարուցվել է քրեական գործ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ հանգեցրել է երկու կամ ավել անձանց մահվան» հոդվածի հատկանիշներով, նա ձերբակալվել է։ –0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:24
02 Նոյեմբերի 2017
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել
Պոլիէթիլենային տոպրակով կապված Հրազդանի երկու բնակչի դի է հայտնաբերվել։ Նրանք որոնվում էին որպես անհետ կորած։
12:50
02 Նոյեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից. կա տուժած (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված ՃՏՊ–ից, ինչի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է։
11:55
02 Նոյեմբերի 2017
Երևանում գրանցված ՃՏՊ–ն ավարտվել է դանակահարությամբ. 3 մարդ հոսպիտալացվել է
Նախօրեին ավտովթար-դանակահարություն է տեղի ունեցել Երևանում:
21:41
01 Նոյեմբերի 2017
Մեղրիի մաքսակետում կանխվել է 105 կգ հերոինի ներկրման փորձ
Ռենտգեն զննության է ենթարկվել Իրանից Հայաստան ժամանած Թուրքիայի քաղաքացու վարած սառնարանային բեռնատարը։
20:05
01 Նոյեմբերի 2017
ԱՄՆ քաղաքացի է մահացել Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ի հետևանքով
րեկ երեկոյան ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սևանի ճանապարհին։
19:31
01 Նոյեմբերի 2017
Մանհեթենի ահաբեկչության հետևանքով կա 8 զոհ, 12 վիրավոր (ՖՈՏՈ)
Նյու Յորքում հոկտեմբերի 31-ին ամբոխի մեջ մեքենայի մխրճվելու հետևանքով զոհվել է 8 մարդ, 12 մարդ վիրավորվել է։
03:25
01 Նոյեմբերի 2017
«Թումոյի» մոտ գյուրզայի ձագ են գտել
«Թումոյի» մոտ  գյուրզայի ձագ են գտել։
02:33
01 Նոյեմբերի 2017
Երևանի ԲԿ–ներից մեկում 31–ամյա տղամարդը ծեծել է բժշկին, նա բերման է ենթարկվել
Երևանի բժշկական կենտրոններից մեկում 31–ամյա քաղաքացին  հոյհոյել, գլխով հարվածել է բժշկի դեմքին։
00:09
01 Նոյեմբերի 2017
Ռուսաստանում ՀՀ քաղաքացին վեճի ժամանակ կրակել է ռեստորանի այցելուի ուղղությամբ
Նաբերեժնիե Չելնի քաղաքի բնակչին կրծքավանդակի վնասվածքով հոսպիտալացրել են տեղի ռեստորաններից մեկից։
04:57
31 Հոկտեմբերի 2017
Երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը փորձել է ինքնավնասում կատարել:
04:47
31 Հոկտեմբերի 2017
Կրակոցներ Արմավիրի մանկապարտեզում. պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել (ԼՐԱՑՎԱԾ)
Քիչ առաջ Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում հնչել են կրակոցներ, ինչից հետո պատանդառված 3 տարեկան երեխան ազատ է արձակվել։
04:28
31 Հոկտեմբերի 2017
ՀՐԱՏԱՊ. կրակոցներ Արմավիրի մանկապարտեզում. պատանդառված փոքրիկն ազատ է արձակվել
Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդառված 3 տարեկան երեխան ազատ է արձակվել։