ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Ծաղկաձորում հայտնաբերվել է 5 ամիս որպես անհետ կորած որոնվող տղամարդու դիակը` կիսափտած վիճակում։
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայության հաղորդմամբ, 2016 թ.–ի նոյեմբերի 20-ից ոստիկանության Հրազդանի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում էր 1964 թ. ծնված Աշոտ Թովմասյանը:
Ապրիլի 20-ինժամը 12.30-ի սահմաններում Ծաղկաձոր քաղաքի «Ալիբեկ» կոչվող սարի անտառապատ հատվածում, ծառից պարանով կախված վիճակում, հայտնաբերվել է Ա. Թովմասյանի դիակը` կիսափտած վիճակում:
Նախաքննությունը շարունակվում է:–0–