ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Նախօրեին սպանություն է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 21:40-ի սահմանում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կենտրոն վարչական շրջանի Թումանյան 7 շենքի 8 բնակարանում տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է shamshyan.com կայքը, օպերատիվորեն ժամանել են ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության մեծ թվով քննիչներ և ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը:
Ոստիկաններն ու քննիչները տան մուտքի մոտ` հատակին, հայտնաբերել են 57-ամյա Արմեն Սուրմենլենյանի դին:
Կայքի հաղորդմամբ, քննչական բաժնի պետի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, և խմբում ներգրավված քննիչի կողմից հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշով:
Տեղում աշխատում էին նաև դատաբժիշկը, ոստիկանության փորձաքրեագետը, իսկ քննիչները կատարում էին տեղի զննություն:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-քննչական համատեղ գործողություններ՝ հանցագոործությունը կատարած անձի կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ առաջին իսկ պահից դեպքի վայր էին ժամանել նաև Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաննների մեծ թվով դատախազներ: -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում