437.67
4.35
404.35
+2
Եղանակը Երևանում
Հայ

Սևանա լճում հայտնաբերվել է առեղծվածային հանգամանքներում 14 օր առաջ կորած տղամարդու դին

14:59
27 Փետրվարի 2018

ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր՝ փետրվարի 27-ին ոստիկանները, քննիչներն ու ջրափրկարարները Սևանա լճում հայտնաբերել են փետրվարի 13-ից Ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 55–ամյա Տիգրան Հակոբյանի ջրահեղձ եղած դին։

Загружается новость ... "Лево"

Ինչպես հաղորդում է shamshyan.com–ը, Հակոբյանը «Պրոմուտեա» ՍՊԸ–ի տնօրենն է։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։

Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայքի հաղորդմամբ, փետրվարի 15-ին Ոստիկանության Կենտրոնական բաժին էր դիմել Տ. Հակոբյանի որդին՝ Ռուբեն Հակոբյանը և հայտնել էր, որ 2 օր առաջ հայրը տանից դուրս է եկել և չի վերադարձել։ Նույն օրը ոստիկանություն էր դիմել նաև մեկ այլ քաղաքացի` հայտնելով, որ 2 օր առաջ զանգահարել է Տիգրանին և չի կարողացել նրա հետ կապվել։

Загружается новость ... "Право"

Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները զրուցել են Տ. Հակոբյանի նախկին կնոջ՝ 67-ամյա Հասմիկ Մամիկոնյանի հետ, ով հայտնել էր, որ փետրվարի 13-ին ժամը 15։00-ին նախկին ամուսինը Երևանի Հանրապտության և Տպագրիչների փողոցների խաչմերուկից մեկնել էր աշխատանքի, որը գտնվում է Վարդանանց 8-րդ նրբանցքում և չէր վերադարձել։

Shamshyan.com–ի հաղորդմամբ, ոստիկանները հայտնաբերել էին տաքսու վարորդին, ով նշել էր, որ Տ. Հակոբյանին ինքը մեքենայով տեղափոխել էր Սևան, ով իջել էր Սևանի ափի մոտ և այլևս նրան չի տեսել։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:03
23 Փետրվարի 2024
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան (ՎԻԴԵՈ)
Իրանցին թմրանյութը լցրել է պահպանակների մեջ ու փորձել է տեղափոխել Հայաստան․ ՎԻԴԵՈ
10:05
23 Փետրվարի 2024
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ կա տուժած (ՖՈՏՈ)
Երևանի տներից մեկում պայթյուն է որոտացել․ ՖՈՏՈ
16:07
22 Փետրվարի 2024
Լինգը թողել ու փախել էր․ չհաջողված գողություն խանութից (ՎԻԴԵՈ)
Չհաջողված գողություն. ՎԻԴԵՈ
12:34
22 Փետրվարի 2024
Սպանություն գերեզմանատան մոտ․ հոր հետ վեճի եկած 19–ամյա երիտասարդը դանակահարել է երկու եղբայրների
44–ամյա տղամարդը վեճի էր եկել իր 19 և 15 տարեկան որդիների հետ
12:11
22 Փետրվարի 2024
Խոշոր ավտովթար Երևանի կենտրոնում․ անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին (ՖՈՏՈ)
Անչափահաս տղան մեքենայով բախվել է ՆԳՆ շենքի պատին․ ՖՈՏՈ
16:07
21 Փետրվարի 2024
Մեկ զոհ և տուժածներ․ ողբերգական ավտովթար Երևան – Գյումրի ճանապարհին
Opel–ը բախվել է բեռնատարին․ ուղևորը մահացել է
13:25
21 Փետրվարի 2024
Սարսափելի ավտովթար Վանաձորում․ մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր (ՖՈՏՈ)
Մեքենաները ջարդուփշուր են եղել․ կան զոհեր․ ՖՈՏՈ
11:14
20 Փետրվարի 2024
Երևանում երեք մեքենա է բախվել․ կան տուժածներ
Բախվել են Opel–ը, Mercedes–ը և կայանած Nissan–ը