480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
Պուտինը հանձնարարել է դադարեցնել քաղաքացիական ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ
19:04
06 Նոյեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը համաձայնվել է Ազգային հակաահաբեկչական կոմիտեի (ԱՀԿ) առաջարկների հետ և հանձնարարել է դադարեցնել ավիահաղորդակցությունը Եգիպտոսի հետ մինչև չպարզվեն А321 ինքնաթիռի վթարի պատճառները, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ–ը։

Նրա խոսքով` ՌԴ անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, հաշվի առնելով ԱՀԿ–ի նիստի արդյունքները, նախագահին է զեկուցել կառույցի առաջարկները։ «ՌԴ նախագահը համաձայնվել է դրանց հետ», – ասել է Պեսկովը:

 «Պուտինը հանձնարարել է կառավարությանը մշակել ԱՀԿ–ի այդ առաջարկների իրականացման մեխանիզմներն ու ապահովել ՌԴ քաղաքացիների վերադարձը հայրենիք», – ասել է նա։ Պեսկովի խոսքով` «նախագահը նաև հանձնարարել է համագործակցել եգիպտական կողմի հետ օդային հաղորդակցության անվտանգության ապահովման համար»։

Շարմ էլ Շեյխ–Սանկտ Պետերբուրգ չվերթն իրականացնող «Կոգալիմավիա» ռուսական ավիաընկերությանը պատկանող A321 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Եգիպտոսի Էլ–Հասնա բնակավայրում։ Զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 217 ուղևորներն ու անձնակազմի յոթ անդամները։ Աղետի պատճառների քննությունը դեռ շարունակվում է։

Վերջին օրերի ընթացքում երեք երկրներ` Իռլանդիան, Մեծ Բրիտանիան և Նիդեռլանդները, հայտարարել են դեպի Շարմ էլ Շեյխ իրենց ավիաընկերությունների թռիչքների դադարեցման մասին` նշելով, որ А321–ի կործանման պատճառը պայթուցիկ սարքն է։ Այս տեղեկությունը, սակայն, դեռևս պաշտոնապես հաստատված չէ։

Բացի այդ, Ռուսաստանի դատաբժշկական փորձաքննության կենտրոնն ավելի վաղ հայտարարել է, որ Ռուսաստանի և Եգիպտոսի փորձագետները զոհված ուղևորների մարմինների նախնական զննման ժամանակ չեն հայտնաբերել պայթուցիկ նյութի հետքեր։–0–

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:18
03 Դեկտեմբերի 2016
Խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում. կա 1 զոհ և 6 վիրավոր
Նախօրեին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:
11:57
03 Դեկտեմբերի 2016
Ողբերգական դեպք Արմավիրում. վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է
Նախօրեին վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
10:34
03 Դեկտեմբերի 2016
Լոռու մարզում 26–ամյա կին վարորդը վթարից հետո ողջ–ողջ այրվել է մեքենայի մեջ
Դեկտեմբերի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։
18:53
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. մաճառով բարձված «ԶԻԼ»-ը գլխիվայր շրջվել է (ԼՈւՍԱՆԿԱՐ)
Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
17:36
02 Դեկտեմբերի 2016
Դանակահարություն Երևանում. վիրավորը ծայրահեղ ծանր վիճակում է
Քիչ առաջ «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ տղա։
14:50
02 Դեկտեմբերի 2016
Մանրամասներ են հայտնի դարձել Սոթքի ոսկու հանքում հնչած կրակոցների վերաբերյալ
Նախօրեի ուշ երեկոյան Սոթքի ոսկու հանքի տարածքում կրակոցներ են հնչել։
14:21
02 Դեկտեմբերի 2016
Կրակոցներ Սոթքի ոսկու հանքի տարածքում. վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Նախօրեին կրակոցներ են հնչել անվտանգության աշխատակցի ուղղությամբ։
11:55
02 Դեկտեմբերի 2016
Ավտոբուս է շրջվել Հայաստանում. կան տուժածներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել նախօրեի երեկոյան Արմավիրի մարզում:
11:34
02 Դեկտեմբերի 2016
Խոշոր ՃՏՊ է տեղի ունեցել Երևանի բենզալցակայաններից մեկի մոտակայքում
Խոշոր ՃՏՊ է գրանցվել նախօրեի ուշ երեկոյան Երևանում։
15:28
01 Դեկտեմբերի 2016
Լեհ տղամարդը արթնացել է դիահերձարանում նախորդ գիշեր «մահանալուց» հետո
Տղամարդը, ով երեկույթի ժամանակ չափազանց շատ է խմել և ուշագնաց եղել, հաջորդ առավոտ արթնացել է դիահերձարանում:
14:02
01 Դեկտեմբերի 2016
Google-ի միլիոնավոր աքաունթներ ենթարկվել են հարձակման
Հարձակման են ենթարկվել ավելի քան 1 մլն աքաունթներ, ինչը Check Point-ում անվանում են ռեկորդային թիվ:
13:56
01 Դեկտեմբերի 2016
Թմրանյութ` դատապարտյալի համար նախատեսված կոշիկի քսուքի մեջ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Նախօրեին «Կոշ» ՔԿՀ–ի աշխատակիցները թմրանյութ են հայտնաբերել դատապարտյալի հանձնուքի մեջ: