+22
Եղանակը Երևանում
Հայ

«Նուբարաշեն» ՔԿՀ–ում 28–ամյա կալանավոր է մահացել

14:20
28 Օգոստոսի 2018

ԵՐԵՎԱՆ, 28 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա.Նիկողոսյանի մահվան հանգամանքները պարզելու ուղղությամբ, հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը։

2018 թ.–ի օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ահազանգ է ստացվել, որ ՔԿՀ-ում պահվող կալանավոր Ա.Նիկողոսյանը մահացել է:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հերթապահ ավագ քննիչը։

«Դեպքի վայրի զննությամբ պարզվել է, որ 1990թ. ծնված Արարատ Նիկողոսյանի դին հայտնաբերվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի խցում, որտեղ նրա հետ միասին պահվել են ևս 8 այլ կալանավոր», – նշվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի վայրի զննմանը մասնակից, Արարատ Նիկողոսյանի համախցակից կալանավորը հայտարարել է, որ Ա.Նիկողոսյանը գտնվել է խցի սանհանգույցում, որտեղից լսել է աղմուկ, ապա ձայն է տվել և չստանալով արձագանք՝ բացել է դուռը, որից հետո վերջինս անգիտակից վիճակում ընկել է խցի հատակին, փորձել են տալ արհեստական շնչառություն, միաժամանակ կանչել վարչակազմի աշխատակիցներին, որոնք շտապօգնություն են հրավիրել։

Որոշում է կայացվել Արարատ Նիկողոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, որի եզրակացությունը դեռ չի ստացվել։

Դիահերձման արդյունքներով որպես մահվան պատճառ է նշվել թույլ սրտային անբավարարությունը։

Մահվան պատճառի մասին առավել ամբողջական տեղեկատվություն կտրամադրվի փորձաքննության եզրակացությունն ստանալուց հետո։–0–


Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:54
20 Սեպտեմբերի 2019
Երկրաշարժ է գրանցվել Շիրակի մարզում
Շիրակի մարզում երկրաշարժ է գրանցվել։
21:18
19 Սեպտեմբերի 2019
Սպանության փորձ Վանաձորում. 27–ամյա երիտասարդի գլխին կրակել են որսորդական հրացանից
Սեպտեմբերի 19-ին գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով Վանաձորի հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։

13:46
19 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ Վանաձորում. մեկ մարդ հոսպիտալացվել է
Քիչ առաջ կրակոցներ են հնչել Վանաձորի շուկաներից մեկի մոտ:
12:10
19 Սեպտեմբերի 2019
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է
Գյումրիում Mercedes Vito–ն բախվել է բետոնե պատնեշին. վարորդը հոսպիտալացվել է:
21:04
18 Սեպտեմբերի 2019
5–ամյա երեխան մահացել է վիրահատության ընթացքում. բժիշկները նշում են պատճառը
Հնգամյա երեխա է հոսպիտալացվել Գորիսի բժշկական կենտրոն սեպտեմբերի 14–ին։
11:48
18 Սեպտեմբերի 2019
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրգործ
Կրակոցներ և սպանության փորձ Արմավիրի մարզում. կա 3 տուժած, հարուցվել է քրեական գործ։
10:45
18 Սեպտեմբերի 2019
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին (ՖՈՏՈ)
Երևանում Niva–ի 25–ամյա վարորդը բախվել է հայտնի երգչի Range Rover–ին։
21:15
17 Սեպտեմբերի 2019
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում (ՖՈՏՈ)
Աբովյանում բախվել են Hyundai–ն ու ՎԱԶ–2104–ը. վարորդներից մեկն արգելափակվել է մեքենայում, վիճակը ծանր է։
18:32
17 Սեպտեմբերի 2019
20–ամյա երիտասարդին պահել են անազատության մեջ պարտքը չվճարելու պատճառով (ՎԻԴԵՈ)
Զանգահարել են մորը և հայտնել, որ գումարի դիմաց որդուդ պահում են անազատության մեջ։
16:55
17 Սեպտեմբերի 2019
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. վարորդը վերջերս էր վերադարձել ՌԴ-ից (ՖՈՏՈ)
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
15:43
16 Սեպտեմբերի 2019
32–ամյա տղամարդը 3500 եվրո է գողացել «Էրեբունի» ԲԿ–ի հիվանդներից մեկի դրամապանակից (ՎԻԴԵՈ)
32–ամյա տղամարդը 3500 եվրո է գողացել «Էրեբունի» ԲԿ–ի հիվանդներից մեկի դրամապանակից։
13:53
16 Սեպտեմբերի 2019
Երևանում արյունոտ դրամայի հետքերով. 31–ամյա կինը զանգել է ոստիկանություն` նշելով, որ արնաքամ է լինում
Երևանում արյունոտ դրամայի հետքերով. 31–ամյա կինը զանգել է ոստիկանություն` նշելով, որ արնաքամ է լինում: