ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Այսօր դժբախտ դեպք է տեղի ունեցել Նոյեմբերյանի «Այրում» կայարանում։
Загружается новость ... "Лево"
Ինչպես «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Էդգար Ջանոյանը, 1960 թ.–ին ծնված տղամարդը մահացել է «Այրում» կայարանում լուսավորության սյան լամպը փոխելիս։
«Ժամը 14։40–ի սահմաններում տղամարդը ծանր գանգուղեղային վնասվածք է ստացել` ընկնելով 4–5 մետր բարձրությունից, ինչի հետևանքով մահացել է», – նշեց Ջանոյանը։
Կատարվում է քննություն։–0–