ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Նախօրեին՝ հունվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ժամը 22:40-ի սահմաններում Նար-Դոսի և Ռոստոմի փողոցների խաչմերուկում Երևան քաղաքի Սարի Թաղի 3-րդ շարքի 14 տան բնակիչ Պատվական Հովսեփյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել փայտաշեն կրպակին:
Shamshyan.com կայքի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Պ. Հովսեփյանը և ուղևորը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու ՃՈ հետաքննչական բաժինը պարզում են ուղևորի ինքնությունը։–0–
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում