485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
-2
Եղանակը Երևանում
Հայ
ՆԳՆ նախկին փոխգնդապետը կասկածվում է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության մեջ
16:06
20 Հոկտեմբերի 2017
ԵՐԵՎԱՆ, 20 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. ՆԳՆ նախկին փոխգնդապետը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում 44–ամյա հայի սպանության կասկածանքով, այս մասին lenta.ru-ին տեղեկացրել է իրավապահ մարմինների աղբյուրը։

Կասկածյալի ինքնությունը հաջողվել է պարզել տեսահսկման սարքերի միջոցով։ Նա ձերբակալվել է նախօրեին Պոդոլսկում։ Պարզվել է, որ 44–ամյա հայ տղամարդուն սպանած անձը ՆԳՆ նախկին փոխգնդապետ է, Պոդոլսկի շրջանի ՆԳՆ աշխատակից, ով թոշակի է անցել 2016 թ.–ին։

Загружается новость ... "Лево"

«Ձերբակալվածի խոսքով` սպանության համար նա օգտագործել է «Մակարով» տեսակի ատրճանակ, որն ինչ–որ մեկը մոռացել է իր մեքենայում։ Միաժամանակ, սպանությունից անմիջապես հետո կասկածյալը դեն է նետել ատրճանակը», – նշել է աղբյուրն ու ավելացրել, որ հանցանքի պահին կասկածյալը եղել է սթափ վիճակում։

Նախնական տվյալներով` սպանությունից առաջ կասկածյալը վարել է «Ժիգուլի» մակնիշի մեքենա, իսկ զոհը` 44–ամյա հայաստանցի տղամարդը, եղել է Infiniti–ի ղեկին։

Загружается новость ... "Право"

Մոսկվայի Լեսնայա փողոցում ձերբակալվածը «կտրել է» տուժածի ճանապարհը, ինչից հետո նրանց ճանապարհային կոնֆլիկտը շարունակվել է մինչև Նովոսլոբոդսկայա փողոց, որտեղ Մոսկվայի ժամանակով ժամը 08։30–ի սահմաններում տեղի է ունեցել հանցագործությունը։ Զոհի ուղղությամբ կրակել են առնվազն չորս անգամ։

Նշվում է նաև, որ հիմա լուծվում է ձերբակալվածի նկատմամբ խափանման միջոցի ընտրության և մեղադրանքի առաջադրման հարցը։ Ավելի վաղ հանցագործության փաստով հարուցվել էր քրեական գործ ՌԴ ՔՕ 105–րդ հոդվածի 1–ին մասի («Սպանություն») և ՌԴ ՔՕ 222–րդ հոդվածի 1–ին մասի («Զենքի ապօրինի շրջանառություն») հատկանիշներով։–0–
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
07 Դեկտեմբերի 2017
Սյունիքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց (ՖՈՏՈ)
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
11:16
07 Դեկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Լոռիում. տուժածները զինվորականներ են
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում:
14:14
06 Դեկտեմբերի 2017
Երևանում Mercedes–ների բախման հետևանքով տուժածների թվում երեխա կա
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
10:39
06 Դեկտեմբերի 2017
Սպանություն Երևանում. անհայտ անձը կրակոցներ է արձակել Nissan–ի վարորդի ուղղությամբ
Այս գիշեր սպանություն է տեղի ունեցել Երևանում:
10:15
06 Դեկտեմբերի 2017
Ծեծկռտուք Գյումրիում գործող ակումբներից մեկում. 21–ամյա երիատասարդը կալանավորվել է
Գյումրիում ծեծկռտուք է տեղի ունեցել դիսկո ակումբներից մեկում։
20:36
05 Դեկտեմբերի 2017
Գողության փորձ Երևանում. բանկոմատի փողերի վրա հատուկ ներկ է լցվել (ՎԻԴԵՈ)
Այսօր գողության փորձ է կատարվել Երևանի բանկոմատներից մեկից։
19:34
05 Դեկտեմբերի 2017
71–ամյա տղամարդը նշել է, թե ինչու է դաժանաբար սպանել իր գործընկերոջը` կտրելով դաստակները
Դաժան սպանություն է տեղի ունեցել այսօր Էջմիածնում։
18:00
05 Դեկտեմբերի 2017
Երևանում 21–ամյա երիտասարդը վրաերթի է ենթարկել 10–12 տարեկան երեխայի (ՖՈՏՈ)
Քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Երևանում:
15:20
05 Դեկտեմբերի 2017
Սահմռկեցուցիչ դեպք Էջմիածնում. 71–ամյա տղամարդը սպանել է, ապա անդամահատել քաղաքացու դաստակները
Երեքշաբթի առավոտյան դաժան դեպք է կատարվել Էջմիածնում։
20:19
04 Դեկտեմբերի 2017
Սյունիքում հարբած տղամարդը բռնաբարել է 30–ամյա կնոջ (ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ)
Սյունիքում 30-ամյա բնակչուհու բռնաբարության դեպք է բացահայտվել:
19:14
04 Դեկտեմբերի 2017
Հայտնի են դարձել Արարատում 70–ամյա տղամարդու մահվան հանգամանքները
Դեկտեմբերի 2–ին 70–ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Արարատի մարզի տներից մեկում։
14:33
04 Դեկտեմբերի 2017
Բացառիկ տեսանյութ Երևանում գրանցված խոշոր ավտովթարից (ՎԻԴԵՈ)
Հրապարակվել է դեկտեմբերի 2–ին Երևանում գրանցված խոշոր ավտովթարի տեսանյութը։