+9
Եղանակը Երևանում
Հայ
Միկրոավտոբուսը շրջվել է ձորը Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին
16:45
04 Դեկտեմբերի 2015

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին ուրբաթ ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել։

Ինչպես հաղորդում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության Փրկարար ծառայությունը, դեկտեմբերի 4-ին, ժամը 11։50-ին ահազանգ է ստացվել, որ  Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին` «Ջաղացներ» կոչվող վայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ձորը, կան տուժածներ։

«Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ», – նշվում է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ Մ-6 ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր 20-րդ կմ-ին «Մերսեդես Վիտո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1961 թ. ծնված Ռ. Գ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել մոտ 8 մ խորությամբ ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը 7 ուղևորները տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից։

«Երեք տուժածներից մեկը՝ 1989 թ. ծնված Մ. Դ.-ն (Ռումինիայի Հանրապետության քաղաքացի), շտապօգնության աշխատակիցների կողմից ստացել է առաջին բուժօգնություն, իսկ մյուս 2 տուժածները` 1972 թ. ծնված Բ. Բ.-ը  և 1956 թ. ծնված Կ. Շ.-ն, հոսպիտալացվել են Վանաձորի բժշկական կենտրոն, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության», – նշվում է Փրկարար ծառայության հաղորդագրության մեջ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:37
22 Հոկտեմբերի 2017
Չինաստանում ավտոմեքենան ՃՏՊ–ից հետո հայտնվել է ծառի վրա (ՎԻԴԵՈ)
Չինաստանում ՃՏՊ–ի հետևանքով ավտոմեքենան հայտնվել է ծառի վրա։
13:59
22 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Երևան–Սևան ճանապարհին. վիրավորները ծանր վիճակում են
Նախօրեին երեկոյան խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան–Սևան ճանապարհին։
12:49
21 Հոկտեմբերի 2017
Երևանում 54–ամյա քաղաքացին փորձել է ինքնասպան լինել` կտրելով երակները
Նախօրեին երեկոյան ինքնասպանության փորձ է կանխվել Երևանում։
11:27
21 Հոկտեմբերի 2017
Վրաերթ Երևանում. երիտասարդ տղան տեղում մահացել է
Նախօրեին ուշ երեկոյան վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
16:46
20 Հոկտեմբերի 2017
Խոշոր ավտովթար Զովունիում. կան վիրավորներ (ՎԻԴԵՈ)
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
16:06
20 Հոկտեմբերի 2017
ՆԳՆ նախկին փոխգնդապետը կասկածվում է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության մեջ
ՆԳՆ նախկին փոխգնդապետը ձերբակալվել է Մոսկվայի կենտրոնում 44–ամյա հայի սպանության կասկածանքով:
14:28
20 Հոկտեմբերի 2017
Մոսկվայում Հայաստանի և Տաջիկստանի քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել
Հայտնի է, որ վեճի բոլոր մասնակիցները ճանապարհային աշխատողներ են։
13:06
20 Հոկտեմբերի 2017
Ավտովթար Երևան -Երասխ ավտոճանապարհին. մեքենան մխրճվել է երկաթե արգելապատնեշի մեջ
Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

21:04
19 Հոկտեմբերի 2017
Կասկածելի իր է հայտնաբերվել «Սասունցի Դավիթ» կայարանում
Հինգշաբթի ժամը 11:42-ին տեղեկություն է ստացվել, որ «Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա, նկատվել է կասկածելի իր։
16:29
19 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Մոսկվայում 44–ամյա հայի դաժան սպանության պատճառը
44–ամյա հայ տղամարդը սպանվել է հոկտեմբերի 16–ին։
15:06
19 Հոկտեմբերի 2017
Գեղարքունիքում կահույքի արտադրամասը վերածվել է մոխրակույտի. 4 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում` երկու դեռահաս
Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
14:14
19 Հոկտեմբերի 2017
«Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել
Այսօր «Սասունցի Դավիթ» կայարանի երկաթգծի վրա կասկածելի իր է հայտնաբերվել։